Մեր միասնական սխրանքով ևս մեկ անգամ ապացուցում ենք, որ մեր ազատությունն ու անկախությունը սակարկելի չեն. Արցախի նախագահ

Շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ և ծանր մարտերը: Արցախի Պաշտպանության բանակը անընդհատ նոր ու ցավոտ կորուստներ է հասցնում թշնամու զորքերին, որոնց հարձակման նպատակը պարզ է ամբողջ աշխարհին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարություն կոչվող ահաբեկչական հանցախումբն ու նրան անթաքույց աջակցող Թուրքիան ամեն կերպ փորձում են ներխուժել Արցախի Հանրապետության տարածք՝ այն ամբողջությամբ օկուպացնելու և հայ ժողովրդին ֆիզիկապես բնաջնջելու նպատակով:

Համոզված եմ, որ աշխարհում այլևս չկա որևէ մեկը, որ վերջնականապես չի համոզվել այս ճշմարտության մեջ։ Այդ հակամարդկային ոճրագործությունը կանխող ուժն այսօր մեր բանակն է, որը սխրանքներ է գործում մարտի դաշտում, ստիպում մեր թշնամուն հաշվի նստել իր իսկ ստեղծած առասպելների տապալման հետ։

Մեր զինվորները հերոսական պայքար են մղում մեր հողի ամեն սանտիմետրի համար: Իրենց նվիրումով են աչքի ընկնում մեր բոլոր հայրենակիցները՝ թե՛ Արցախում, թե՛ Մայր հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Անգամ այս հաղթական պահերին էլ չպետք է թուլացնել զգոնությունը, պետք է շարունակել գործել սթափ ու հստակ՝ որպես նպատակ մեր ազգային ձգտումների իրականացումն ունենալով:

Ես վստահ եմ, որ մեր այս ազատամարտն ըստ արժանվույն է գնահատվելու մեր ժողովրդի ապագա բոլոր սերունդների կողմից: Վստահեցնում եմ, որ միասնաբար անելու ենք ամեն ինչ մեր համազգային իղձերն ու նպատակները իրականացնելու համար:

Մեր միասնական սխրանքով ևս մեկ անգամ ապացուցում ենք, որ մեր ազատությունն ու անկախությունը սակարկելի չեն, ևս մեկ անգամ փաստեցինք, որ Արցախը հավերժ է:

Կեցցե՛ մեր բանակը,

Կեցցե՛ մեր ժողովուրդը,

Կեցցե՛ մեր ազգային միասնությունը»,- գրել է Արցախի նախագահը:

Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (07.10.2020)
Դիտումներ: 205 | Վարկանիշ: 0.0/0
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱ...
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱ...

Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-...
Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար...

Գորիսում 2020 թվականի բյուջեով նախատեսվում է իրակա...
Գորիսում 2020 թվականի բյուջեով նախատեսվում է իրակա...

1-ին զորամիավորումում անցկացվել է երթարշավ
1-ին զորամիավորումում անցկացվել է երթարշավ

Անվճար անհետաձգելի բուժօգնության սենյակներ՝ Կապանի...
Անվճար անհետաձգելի բուժօգնության սենյակներ՝ Կապանի...

Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի ...
Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի ...

Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճար...
Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճար...

Գորայք համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բ...
Գորայք համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62