«Սա Ադրբեջանի բռնապետ նախագահի հրահրած ագրեսիվ պատերազմն է»․ պատգամավոր Չարլի Վեյմերսի ելույթը Եվրախորհրդարանում

Եվրոպական խորհրդի անդամ Չարլի Վեյմերսը Եվրախորհրդարանում այսօր լիագումար նիստի ժամանակ ելույթի ժամանակ կոչ է արել դատապարտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Արցախում Թուրքիայի աջակցությամբ պատերազմ հրարելու համար։ Իր ելույթի տեսանյութը Վեյմերսը հրապարակել է թվիթերյան էջում։

«Սա Թուրքիայի նախագահ Էրդողանի ջիհադիստական դաշնակիցների աջակցությամբ Ադրբեջանի բռնապետ Ալիևի հրահրած ագրեսիվ պատերազմն է»,- հայտնել է Վեյմերսը։

Վեյմերսը նաև կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ, իսկ Թուրքիային հեռու պահել ԵԱՀԿ Մինսկի խմբից։

Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բանակցությունների վերսկսման համար Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած պահանջները դժվար իրագործելի են: 

«Ինձ նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ զրույցի ընթացքում ասվածն է շատ անհանգստացնում: Նա նշել է, որ մարտերը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը Ղարաբաղից դուրս գալու կոնկրետ ժամանակացույցին չի համաձայնել: Բանակցությունների վերսկսման համար այս պայմանը շատ բարդ է, և իրավիճակն ամեն օր վատթարանում է»,- նշել էր Բորելը:

Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (07.10.2020)
Դիտումներ: 138 | Վարկանիշ: 0.0/0
Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Այո»-ի նկարի հեղինակն...
Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Այո»-ի նկարի հեղինակն...

Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել
Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել

Իրանում նոր կորոնավիրուսը լայն թափ է հավաքում, իսկ...
Իրանում նոր կորոնավիրուսը լայն թափ է հավաքում, իսկ...

Փետրվարի 28-ին տեղի կունենա Գորիս համայնքի ավագանո...
Փետրվարի 28-ին տեղի կունենա Գորիս համայնքի ավագանո...

Տեսանյութ՝ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածից
Տեսանյութ՝ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածից

Դպրոցների ֆինանսավորման և ուսուցիչների աշխատավարձե...
Դպրոցների ֆինանսավորման և ուսուցիչների աշխատավարձե...

Ռոբերտ Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց՝ գնա...
Ռոբերտ Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց՝ գնա...

Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի ...
Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի ...

Հարակից համայնքները շարունակում են մնալ ԶՊՄԿ-ի ուշ...
Հարակից համայնքները շարունակում են մնալ ԶՊՄԿ-ի ուշ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62