«ՌԴ-ն ՀԱՊԿ-ի շրջանակում պատասխանատվություն է կրում Հայաստանի, բայց ոչ ԼՂ-ի առջև»․ Պեսկով

Ռուսաստանը, կատարելով Հավաքական անվտանգության պայմանագրի պարտավորությունները, կարող է պաշտպանել Հայաստանին, սակայն այդ պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է tass.ru-ն։

«Եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է ինչ-որ ագրեսիայի, դրսից հարձակման, ապա այդ դեպքում պայմանագրի մասնակից երկրները պարտավոր են պաշտպանել այդ պետությանը»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պատասխանելով այն հարցին, թե որ դեպքում է ՌԴ-ն պատրաստ զինվորականներին ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, Պեսկովը նշել է, որ «դա բխում է ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններից»:

«Տվյալ դեպքում խոսքը Հայաստանի մասին է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ պարզաբանել և տարանջատել է այդ երկու հարցերը, ՀԱՊԿ-ի պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա»,- պարզաբանել է մամուլի քարտուղարը:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (07.10.2020)
Դիտումներ: 202 | Վարկանիշ: 0.0/0
Ռուսաստանը փակում է երկրի մուտքն արտասահմանցիների ...
Ռուսաստանը փակում է երկրի մուտքն արտասահմանցիների ...

Թեհրանից ՀՀ քաղաքացիների տեղափոխող հերթական ինքնաթ...
Թեհրանից ՀՀ քաղաքացիների տեղափոխող հերթական ինքնաթ...

Վրացի երգիչները հայերենով կատարում են «Ով սիրուն ս...
Վրացի երգիչները հայերենով կատարում են «Ով սիրուն ս...

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ ...
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ ...

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. վարչապետը պաստառ...
Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. վարչապետը պաստառ...

Ստեղծել կորոնավիրուսի շուրջ մի աղմուկ, որն անբացատ...
Ստեղծել կորոնավիրուսի շուրջ մի աղմուկ, որն անբացատ...

Ադրբեջանի ՊՍԾ-ն մարտական կորուստ ունի
Ադրբեջանի ՊՍԾ-ն մարտական կորուստ ունի

Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հե...
Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հե...

Կուրցը Եվրոպային կոչ Է արել տեղի չտալ Թուրքիայի ճն...
Կուրցը Եվրոպային կոչ Է արել տեղի չտալ Թուրքիայի ճն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62