Խստորեն զգուշացնում ենք մեր զինծառայողներին և իրենց հարազատներին՝ զերծ մնալ միմյանց միջև հեռախոսային բաց կապ հաստատելուց և սահմանագծում տիրող իրավիճակ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակաբար ստացվում են տվյալներ այն մասին, որ մեր քաղաքացիները շարունակում են բաց կապուղիների միջոցով հեռախոսային կապ հաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ և այդ խոսակցությունների ընթացքում միմյանց հետ քննարկվում են նաև սահմանագծում տիրող իրավիճակի և հայկական կողմի մարտական դիրքերի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ: Այս մասին հաղորդում է ԱԱԾ-ն:

Հարկ ենք համարում շեշտել, որ հեռախոսային այդօրինակ խոսակցությունները կարող են վերահսկվել հակառակորդի կողմից և առիթ դառնալ մեր զինծառայողներին թիրախավորելու համար:

Ուստի մեկ անգամ ևս կոչ ենք անում և խստորեն զգուշացնում, որ մեր զինծառայողները զերծ մնան միմյանց և իրենց հարազատների միջև հեռախոսային բաց կապ հաստատելուց, ինչպես նաև հիշյալ բնույթի տարատեսակ խոսակցություններից, որոնք ուղղակիորեն կարող են սպառնալ մեր քաջարի զինծառայողների անվտանգությանը՝ անգամ վտանգ հանդիսանալով նրանց կյանքի համար:

Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (07.10.2020)
Դիտումներ: 4446 | Վարկանիշ: 0.0/0
«Ռուսաստանից վրեժ լուծելու համար Թուրքիան կարող է ...
«Ռուսաստանից վրեժ լուծելու համար Թուրքիան կարող է ...

«Սա ապտակ չէր կոնկրետ ինձ, ապտակ էր ուսուցչին». Թի...
«Սա ապտակ չէր կոնկրետ ինձ, ապտակ էր ուսուցչին». Թի...

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվել է. դեսպա...
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվել է. դեսպա...

Կորոնավիրուսով նորածին աղջիկը առանց հաբերի 17 օրու...
Կորոնավիրուսով նորածին աղջիկը առանց հաբերի 17 օրու...

Սերժ Սարգսյանը հրաժարվել է Մյունխենում Ալիևի հետ բ...
Սերժ Սարգսյանը հրաժարվել է Մյունխենում Ալիևի հետ բ...

Գորայք համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բ...
Գորայք համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բ...

Ավտովթար Սյունիքի մարզում. 29-ամյա վարորդը Ford Tr...
Ավտովթար Սյունիքի մարզում. 29-ամյա վարորդը Ford Tr...

Իրանուհին և իր երկու երեխան հոսպիտալացվել են Վրաստ...
Իրանուհին և իր երկու երեխան հոսպիտալացվել են Վրաստ...

Սպարտակ Կյուրեղյան. «Մեր նպատակը մարզերում ՏՏ ոլոր...
Սպարտակ Կյուրեղյան. «Մեր նպատակը մարզերում ՏՏ ոլոր...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62