ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա պատերազմ է, որտեղ Ադրբեջանը թաքցնելու շատ բաներ ունի. WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգով

Ռուս լրագրող, բլոգեր, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն արդեն մի քանի օր է՝ գտնվում է Լեռնային Ղարաբաղում: «Արմնյուզ» հեռուստաընկերության մեկնաբան Լիլիթ Թումանյանի հետ զրույցում նա անդրադարձել է պատերազմական իրավիճակները լուսաբանելու փորձին՝ նշելով, որ Արցախում վտանգավոր է, որովհետև ռմբակոծվում է խաղաղ բնակչությունը:

«Միանման պատերազմներ չկան, կան ընդհանուր անվտանգության կանոններ, որոնք պահպանում ես, բայց այստեղ ամեն ինչ պետք է վերանայել, որովհետև Ադրբեջանը Սմերչով հարվածում է քաղաքին: Ես այսպիսի բան չէի տեսել, որ հրետակոծվի խաղաղ բնակչությունը՝ երեխաները, տատիկներն ու պապիկները: Նույնիսկ առաջին գծում եմ եղել, բայց ամենասարսափելին քաղաքների հրետակոծումն էր: Դա անմարդկային է»,- ասել է Սեմյոն Պեգով։

Սա Ռուս լրագրողի 5-րդ թեժ կետն է․ նա պատերազմական գործողություններ է լուսաբանել նաև Աբխազիաում, Եգիպտոսում, Սիրիայում, Դոնբաս և Ղրիմում։

Կողմերի նախընտրություններ Սեմյոն Պեգովը չունի, սակայն նշում է, որ նախընտրելի է այն տեղը, որտեղ թույլ են տալիս աշխատել, կատարել լրագրողի մասնագիտական պարտականությունները:

«Երբ տեսնում ես, որ երկիրը թաքցնելու ոչինչ չունի, բաց է, պատրաստ երկխոսության և գործակցության, իհարկե, ավելի հանգիստ է աշխատելը: Ադրբեջանն ավելի փակ է միջազգային լուսաբանման կամ ազատ լրագրողների համար: Ես կարծում եմ, որ այդ երկիրը շատ թաքցնելու բան ունի»,- ասել է նա։

Հիմա Սեմյոն Պեգովն Արցախում ամեն օր փոխում է բնակության վայրը, քանի որ ադրբեջանցիները զանգահարում են հյուրանոցի ընդունարան, ներկայանալով հարազատ կամ գործընկեր փնտրող մարդ, ճշտում են այցելուների քանակը, ազգությունը։ «Ես առաջին անգամ եմ հանդիպում սրան»,– ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (07.10.2020)
Դիտումներ: 312 | Վարկանիշ: 0.0/0
Գորիսի բաժին են բերման ենթարկվել Երևանում բնակվող ...
Գորիսի բաժին են բերման ենթարկվել Երևանում բնակվող ...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. «Oրը կես լիտր թթի օղի խմենք, ը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. «Oրը կես լիտր թթի օղի խմենք, ը...

Կառավարության որոշմամբ 2 շաբաթով դադարեցվեց Իրանի ...
Կառավարության որոշմամբ 2 շաբաթով դադարեցվեց Իրանի ...

Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Կապան քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ուղևոր...
Կապան քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ուղևոր...

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին...
Մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին...

Աննա Հակոբյանն այցելել է 12-րդ զավակն ունեցած Բեժա...
Աննա Հակոբյանն այցելել է 12-րդ զավակն ունեցած Բեժա...

Գորիսը ապրիլին կդառնա ՏՏ իրադարձությունների կենտրո...
Գորիսը ապրիլին կդառնա ՏՏ իրադարձությունների կենտրո...

Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը ...
Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62