«Անթույլատրելի է, որ որոշ մարդիկ տարբեր պատրվակներով Սիրիայից և այլ վայրերից ահաբեկիչներ բերեն Իրանի սահմանների մոտ»․ Ռոհանի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, այսօր ելույթ ունենալով նախարարների կաբինետի ամենշաբաթյա նիստում, հայտարարել է, որ Իրանը տարիներ շարունակ պայքար է մղել հարևան երկրներում ահաբեկիչների դեմ, որպեսզի նրանց հեռու պահի իր սահմաններից, գրում է Tasnim News Agency-ն։

«Տարիներ շարունակ մենք պայքարել ենք ահաբեկիչների դեմ և նրանց հետ մղել մեր սահմաններից: Այնպիսի մարդիկ, ինչպիսին նահատակ Սոլեյմանին է, եղել են այդ երկրներում և պայքարել նրանց դեմ, որպեսզի հենց այնտեղ սպանեն ահաբեկիչներին, և թույլ չտան նրանց մոտենալ մեր սահմաններին: Մենք Սիրիայում, Լիբանանում և Իրաքում ահաբեկիչների դեմ պայքարել ենք նրանց ժողովրդի օգնությամբ։ Անթույլատրելի է, որ որոշ մարդիկ տարբեր պատրվակներով ցանկանան ահաբեկիչներին Սիրիայից և այլ վայրերից բերել Իրանի սահմանների մոտ գտնվող շրջաններ, և մենք այդ կապակցությամբ մեր դիրքորոշման մասին ուղղակիորեն տեղեկացրել ենք ինչպես Ադրբեջանի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության պաշտոնական անձանց»,- հայտարարել նա։

Հասան Ռոհանին ընդգծել է, որ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի հայ-ադրբեջանական հակամարտությունը չվերածվի տարածաշրջանային պատերազմի և երրորդ կողմերին զգուշացրել է ռազմական գործողություններ հրահրելուց:

Իրանի նախագահը նաև հավելել է, որ ԼՂ-ում լարվածության ֆոնին Իրանի սահմանների անվտանգությունը պետք է պահպանվի։

Նա ափսոսանք է հայտնել շարունակվող պատերազմի կապակցությամբ՝ կոչ անելով դադարեցնել մարտական գործողությունները։



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (07.10.2020)
Դիտումներ: 295 | Վարկանիշ: 0.0/0
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱ...
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱ...

Հայ-իրանական սահմանը երկկողմանի բաց էր
Հայ-իրանական սահմանը երկկողմանի բաց էր

Կրկին երկրաշարժ. այն զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, ...
Կրկին երկրաշարժ. այն զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, ...

Անվճար այցելություն մշակութային կենտրոններ
Անվճար այցելություն մշակութային կենտրոններ

Շիրակի մարզում բուք է
Շիրակի մարզում բուք է

Անվճար հետազոտություն Սյունիքում
Անվճար հետազոտություն Սյունիքում

Գորիս-Սիսիան ճանապարհին զինծառայողներն աջակցում են...
Գորիս-Սիսիան ճանապարհին զինծառայողներն աջակցում են...

Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը....
Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը....

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվել...
ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվել...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62