ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևը շփման գծում ոչինչ ձեռք չի բերել, հրադադարի չի գնում, որ իշխանությունը չկորցնի. Արամ Սարգսյան

«Ազատության» տաղավարում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն է։

Սարգսյան․ - Ես համոզված եմ, որ Իլհամ Ալիևը պատերազմը շարունակում է մի նպատակի համար՝ սեփական իշխանությունը պահելու։ Այլ նպատակ չկա։ Հենց էս պահին եթե պատերազմը դադարեցվի, համոզված եմ, որ երկու-երեք ամսից Ալիևը այլևս իշխանություն չի լինի։ Որովհետև էն զոհերի քանակը, ինչ իրենք ունեն, էն խնդիրը, ինչը իրենք էին դրել, էսքան տարի իրենց ժողովրդին կերակրել էին, էն խնդիրները, ինչ առաջացել են էս ահաբեկիչներին բերելով, էն խնդիրները, ինչ առաջացել են թուրքական ինստրուկտորներին, խորհրդատուներին էդտեղ բերելու ու իրենց բանակի զինվորներին մսաղաց տանելով, էդ Ալիրը չի մարսելու։ Էդ ինքը հասկանում է։ Իրեն ռազմավարական որոշակի տարածք է պետք վերցնել։ Դրա համար է, որ առայսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների ասածը, աշխարհի ասածը, էս դիմածներին ինքը ոչ է ասում։ Մենք այո ենք ասում, ինքը ոչ է ասում։ Եթե իրեն ձեռնտու է հրադադարը, ինքը գրավել է, ինչի՞ չի հրադադար անում։ Ինքը հասկանում է, որ ձեռնտու չի, որ ինքը ռազմական շփման գծում ոչինչ ձեռք չի բերել։ Ինքը ի՞նչ է անում, գնդակոծում է Ստեփանակերտը։ Ստեփանակերտում մարդիկ նկուղներում են կամ տարհանված են։ Քաղաքը քանդվում է, քաղաքը կսարքենք։ Շահում է ո՞վ։ Թուրքիան։ Երբ որ շփման գծում որևէ տեղաշարժ չունես, իր Ստեփանակերտ քանդելը ոչ մի բան չի փոխում։ Կամ մեր Կիրովաբադ քանդելը։ Ինքը պիտի գոնե դրա համար նստի բանակցային սեղանի։ Իսկ որ նստեց բանակցային սեղանի, էդ իր քաղաքական կարիերայի վերջն է։

«Ազատություն»․ - Հիմա էդ հնարավոր հրադարարի, բանակցությունների մասին վերջին առնվազն երկու օրերին Երևանից թափանցիկ ակնարկներ են հնչում Ռուսաստանի դերի բարձրացման մասին։ Ես կարող եմ Արարատ Միրզոյանի գրառումը վկայակոչել, Փաշինյան – Պուտին հեռախոսազանգերը։ Դուք Կրեմլից գործուն ջանքեր տեսնո՞ւմ եք։

Սարգսյան․ - Էս պատերազմը գլոբալ առումով ուղղված է Ռուսաստանի դեմ։ Բայց աշխարհը հետևյալ բանն ունի․ ամեն մեկը իր հոգսով է, ու իրենք աջակցում են հաղթողին։ Պատահական չի, որ հիմա նոր Նարիշկինը հայտարարում է, որ այո, էնտեղ կան գրոհայիններ, որ վտանգ են սպառնում Ռուսաստանին և այլն, և այլն․․․ Համոզված եմ, որ Նարիշկինը էդ երեք օր առաջ էլ գիտեր, երբ որ Մակրոնը հայտարարում էր։ Բայց ինքը էն ժամանակ չէր հայտարարում։ Ինչո՞ւ է ասում։ Որովհետև մեր զորքերը հաջողություններ ունեն։ Ու էսօր Ռուսաստանը ուղղակիորեն չի կարող չաջակցել մեզ։ Էդ իր համար կլինի հեղինակության, իր ստեղծած ռազմական դաշինքի՝ ՀԱՊԿ-ի ուղղակի վերջը, եթե իրենք հետևություն չանեն ու չաջակցեն մեզ։ Դա ակնհայտ է։

«Ազատություն»․ - Վարդենիսը մի օրինակ։ Եթե էլի շարունակվի, ՀԱՊԿ զորքերը մտնելո՞ւ են Հայաստան։

Սարգսյան․ - Մենք ՀԱՊԿ-ի հետ ունենք ոչ միայն ռազմական փոխօգնության պայմանագիր։ Մենք ունենք համատեղ հակաօդային ուժեր։ Այսինքն՝ եթե Հայաստանի տարածքը օտարերկրյա որևէ պետություն խախտում է, ՀԱՊԿ-ը դրան պիտի արձագանքի։ Ես ասել եմ՝ շատ լավ է, որ Պուտինը չի զանգում Էրդողանին, Ալիևին։ Իրենք են զանգելու Պուտինին ու խնդրեն, որ հայերին ասի, որ կանգնեն։ Նախկինում էլ է էդպես եղել։ Նախկինում իրենք են խնդրել Ելցինին, որ 94 թվականին գնանք ու Ռուսաստանի ներկայությամբ էդ եռակողմ, որտեղ նաև Ղարաբաղն է ստորագրել, այդ փաստաթուղթը ստորագրենք։

«Ազատություն»․ - Ինչի՞ շուրջ, ո՞ր դեպքում, ի՞նչ պայմանով պետք է կնքել հրադադար։

Սարգսյան․ - Հրադադար պետք է կնքել ցանկացած պահի։ Ցանկացած բանակցություն գերադասելի է պատերազմից։ Ամենաթանկ բանը մարդկային կյանքն է։ Մենք 94-ին Ադրբեջանին պարտադրել ենք պատերազմը ու առէսօր հաղթած ենք։ Էսօր Ադրբեջանն է ասում, որ իր տարածքների քսան տոկոսը Հայաստանը գրավել է։ Էդ քսան տոկոսը էլի մեր ձեռքում է, ու ցանկացած պահի, երբ պատերազմը կանգնեց, մենք հաղթած ենք։ Պարտության մասին թող մտածի Ալիևը։ Իսկ ինքը էկող տարի ընտրության է, ու շատ մեծ հարցական է, որ էսօր ինքը համաձայնություն ստորագրի, կհասնի՞ մինչև էկող տարի, թե՞ չէ։

«Ազատություն»․ - Իսկ այսօրվա հրադադարը կնշանակի՞ գոնե երկարաժամկետ լուծել այս խնդիրը։ Մեր ժողովուրդը խաղաղություն է ուզում։

Սարգսյան․ - Համոզված եմ, որ այո։ Որովհետև մինիմալը ինչ մենք կստանանք, 2016 թվականի հրադադարի պայմանագիրն է՝ դրանից բխող բոլոր էն հետևանքներով՝ Կասպրշիչի խմբի ավելացում, մշտադիտարկման ավելացում, նույնիսկ տիեզերական բաներով, թե ով սկսեց․․․այսինքն՝ պատերազմի երկարաժամկետ․․․ այն, ինչ որ 94 թվին եղավ, գոնե էդքան ժամանակով պատերազմը հետ է ընկելու։ Վստահ եմ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․



Աղբյուրը՝ https://www.azatutyun.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (07.10.2020)
Դիտումներ: 209 | Վարկանիշ: 0.0/0
Ավելի քան 35 000 դոլար. Բաքվում թալանել են Աֆղանստ...
Ավելի քան 35 000 դոլար. Բաքվում թալանել են Աֆղանստ...

#ՄնաՏանը. Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հա...
#ՄնաՏանը. Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հա...

Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևան...
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևան...

#ՄնաՏանը. Իտալիայում կորոնավիրուսով վարակվածներին ...
#ՄնաՏանը. Իտալիայում կորոնավիրուսով վարակվածներին ...

Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել
Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել

Ֆրանսահայերն ահազանգում են Փարիզի քաղաքապետի թեկնա...
Ֆրանսահայերն ահազանգում են Փարիզի քաղաքապետի թեկնա...

COVID-19-ով վարակված բժիշկը մանրամասն նկարագրել է ...
COVID-19-ով վարակված բժիշկը մանրամասն նկարագրել է ...

Երեխաներն ու մեծահասակները միատեսակ են ենթակա նոր ...
Երեխաներն ու մեծահասակները միատեսակ են ենթակա նոր ...

Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...
Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62