Ես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը. Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր

Եվրոպական խորհրդարանի անկուսակցական պատգամավոր, Գերմանիայի ներկայացուցիչ Մարտին Սոննենբորնը հայտարարել է, որ ճանաչում է Արցախի Հանրապետությունը, կոչ անելով մյուսներին` հետևել իր օրինակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պատգամավորն ասել է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում, որում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։

«Ես չէի ցանկանա շատ շեղել ուշադրությունը կորոնավիրուսի ճգնաժամից, բայց ինձ թվում է ավելի մեծ առողջապահական ճգնաժամ է, երբ ժողովրդավարական հասարակությունը ենթարկվում է հարձակման և նրանց դեմ կասետային ռումբեր են կիրառում։ Դա այն է, ինչ Բոսֆորի ու Բաքվի երկու խելապակասներն անում են Լեռնային Ղարաբաղում։ Նրանք կոտորում են հայերին` անկախ տարիքից կամ առողջական վիճակից։ Ես չէի ցանկանա շատ ժամանակ վատնել Ադրբեջանի վրա։ Այս խայտառակ պետությունը կապված է եվրոպական արժեքներին իր նավթամուղերով: Բաքուն անում է այն ամենը, ինչ կամենում է` շնորհիվ Էրդողանի` ով ցույց է տալիս իր նպատակադրվածությունը ավարտին հասցնել 100 տարի առաջ սկսված հայերի ցեղասպանությունը։ Իբրև անկուսակցական խմբի ոչ պաշտոնական խոսնակ ասում եմ, որ ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը»,- ասել է Սոննենբորնը:

Պատգամավորը հավելել է, որ իր ընկալումից դուրս է այն, որ Եվրոպական միությունը դեռևս Թուրքիային գործընկեր է համարում, քանի որ այդ պետությունն ահաբեկչություն է սփռում իր ջիհադիստ վարձկաններով` Կովկասում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովի արևելյան մասում:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (07.10.2020)
Դիտումներ: 312 | Վարկանիշ: 0.0/0
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացած տղամ...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացած տղամ...

Հայ-իրանական սահմանը երկկողմանի բաց էր
Հայ-իրանական սահմանը երկկողմանի բաց էր

Գորայքի նորահայտ դամբանադաշտը կարող է լույս սփռել ...
Գորայքի նորահայտ դամբանադաշտը կարող է լույս սփռել ...

Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տե...
Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տե...

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...

Գորիսի հիմնը
Գորիսի հիմնը

Գորայք համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բ...
Գորայք համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բ...

ՌԴ դեսպանը Մարգարիտա Սիմոնյանին ու Անդրանիկ Միհրան...
ՌԴ դեսպանը Մարգարիտա Սիմոնյանին ու Անդրանիկ Միհրան...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62