«Զինվորներին ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն». ձերբակալվել է Ստեփանակերտի բնակիչ

Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում: Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռեւս շատ բան պարզված չէ:
Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն:

Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում եւ մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից:

Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու: Հանու՛ն հայրենիքի»:

Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (08.10.2020)
Դիտումներ: 1355 | Վարկանիշ: 4.0/1
Էկվադորում հայտնել են կորոնավիրուսով վարակման առաջ...
Էկվադորում հայտնել են կորոնավիրուսով վարակման առաջ...

#ՄնաՏանը | Կապանցի 7-ամյա տղային Մոսկվայում վ...
#ՄնաՏանը | Կապանցի 7-ամյա տղային Մոսկվայում վ...

Հռոմի պապի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. լրատվ...
Հռոմի պապի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. լրատվ...

Բորելը Փաշինյանի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ դատա...
Բորելը Փաշինյանի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ դատա...

Էստոնիայում և Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի ա...
Էստոնիայում և Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի ա...

Վրացի երգիչները հայերենով կատարում են «Ով սիրուն ս...
Վրացի երգիչները հայերենով կատարում են «Ով սիրուն ս...

#ՄնաՏանը. Եմենի հակամարտության 3 կողմերը՝ անսալով ...
#ՄնաՏանը. Եմենի հակամարտության 3 կողմերը՝ անսալով ...

#ՄնաՏանը |  «Մենք երբեք չենք մոռանա Հայոց Ցեղ...
#ՄնաՏանը | «Մենք երբեք չենք մոռանա Հայոց Ցեղ...

#ՄնաՏանը.Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակված...
#ՄնաՏանը.Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակված...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62