Առաջնագծում են ԱԱԾ կամավորները. ծառայությունը պատվով են իրականացնում նաեւ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների այս վճռորոշ օրերին առաջնագիծ են մեկնում նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կամավորական խմբեր:

ԱԱԾ լրատվական ծառայությունից հավելում են, որ համայն հայության համար կարևորագույն այս ժամանակահատվածում իրենց առաքելությունն օրնիբուն անձնվիրաբար ու նորովի լիցքերով են կատարում նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները:

Այս ամենին զուգահեռ պետք է ընդգծենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը Արցախի Հանրապետության ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ շուրջօրյա ռեժիմով իրականացնում է իր լիազորություններից բխող բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ արդյունավետ կերպով համադրելով հայրենիքի պաշտպանության ու մեր հայրենակիցների անվտանգության ապահովման բացառիկ կարևոր գործառույթների ամբողջական իրականացումը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կամավորագրման աշխատանքները շարունակվում են, և, ըստ անհրաժեշտության, առաջնագիծ կմեկնեն նաև նոր խմբեր:



Աղբյուրը՝ http://www.armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (08.10.2020)
Դիտումներ: 163 | Վարկանիշ: 0.0/0
Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջ...
Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջ...

Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին
Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին

1991-ի «ԱՅՈ»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է
1991-ի «ԱՅՈ»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է

Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել
Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել

«ԱՅՈ»-ի քարոզարշավը մեկնարկելու է մարտի 2-ից, Սյու...
«ԱՅՈ»-ի քարոզարշավը մեկնարկելու է մարտի 2-ից, Սյու...

«Այո»-ի լոգոյի 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Եր...
«Այո»-ի լոգոյի 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Եր...

Գորիսի պետական համալսարանի ուսանողները Թանգարանայի...
Գորիսի պետական համալսարանի ուսանողները Թանգարանայի...

Երևանի տրանսպորտային նոր ցանցով նախատեսվում է շահա...
Երևանի տրանսպորտային նոր ցանցով նախատեսվում է շահա...

Ռազմիկ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը կաշառք տալո...
Ռազմիկ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը կաշառք տալո...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62