«Վիրավորվելուց հետո առավոտյան զանգահարեց, ասաց՝ քեզ ձիգ պահի, տղաներիս լավ կպահես, միշտ կհիշես, որ ես քեզ սիրում եմ». պատմում է զոհված Մարատ Խաչատրյան

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված, 1979 թվականին ծնված, Քաջարան համայնքից Խաչատրյան Մարատն ուներ երկու որդի՝ 9 և 6 տարեկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց զոհվածի կինը՝ Սուսաննա Ալեքսանյանը:

Կինը պատմեց, որ ամուսինն Ապրիլյան պատերազմին մասնակից է և սպայի կոչում ուներ: «Հոկտեմբերի հինգի առավոտյան է դեպքը պատահել, երկու դիրք գրավել են, երրորդ դիրքը գրավելուց հետո դուրս են եկել, որ տեսնեն տարածքում թշնամի կա, թե չկա, վերևից հրետակոծել են: Երկու ժամ թեժ մարտերից հետո իրեն հազիվ կարողացել են դուրս բերել թշնամու տարածքից: Իր երկու հորեղբոր տղաներն էլ են զինվորական, իրենց կյանքի գնով այնտեղից հանել են, որ թուրքի ձեռքը չընկնի, բայց ցավոք չեն կարողացել կյանքը փրկել, երկու ժամ արնահոսել է և մահացել»,-ասաց նա և նշեց, որ հորեղբոր տղաներից մեկն էլ վիրավոր է:

Կինն ասաց, որ Մարատի հետ վերջին անգամ խոսել է դեպքի օրը՝ առավոտյան, արդեն վիրավորվելուց հետո: «Միշտ առավոտյան ու երեկոյան զանգում էր, ընդամենն ասում էր՝ լավ եմ, էլի կզանգեմ: Այդ օրը առավոտյան 9:20 իր հետ խոսել եմ, որից 15-20 րոպե անց մահացել է: Ես աշխատանքի վայրում էի, զանգահարեց, ասեց՝ քեզ ձիգ պահի, քեզ լավ պահի, տղաներիս լավ կպահես, միշտ կհիշես, որ ես քեզ սիրում եմ: Ասաց ու անջատեց»,-պատմեց նա և նշեց, որ դրանից հետո կապ չի եղել, որ նորից խոսի:

«Ինքը շատ հայրենասեր էր, պատերազմը, որ սկսեց, ինքն ասաց՝ կանչեն-չկանչեն գնալու եմ, նույնն էլ ապրիլյանին էր: Ես էլ՝ որպես երկու երեխաների մայր, խնդրեցի չգնա, ինքն էլ ասաց՝ իմ տղաները գլուխը բարձր պետք է քայլեն, իմ տղաների հայրը վախկոտ հայր չի: Նա լավ ամուսին էր, լավ հայր էր, լավ որդի էր, երեք քույր ունի: Ես շատ հպարտ եմ, որ հերոսի կին եմ, իր երեխաներն էլ շատ հպարտ են, որ իրենց հայրը հերոսի մահով է գնացել, մեր հայրենիքը, մեր տունն է պաշտպանել»,-հավելեց նա:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (08.10.2020)
Դիտումներ: 597 | Վարկանիշ: 0.0/0
Վարչապետն այցելում է քաղաքացիների բնակարաններ և գր...
Վարչապետն այցելում է քաղաքացիների բնակարաններ և գր...

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...
Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...

Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 16 զոհի անուն․ հայկակա...
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 16 զոհի անուն․ հայկակա...

Գյումրիում շունը գզել է երիտասարդ կնոջը․ նրան տեղա...
Գյումրիում շունը գզել է երիտասարդ կնոջը․ նրան տեղա...

Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել
Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել

Հանրային բաց լսումներ Սիսիան համայնքի 2019թ. տարեկ...
Հանրային բաց լսումներ Սիսիան համայնքի 2019թ. տարեկ...

Արթուր Դավթյանը 2008թ. մեղադրական 2 դատավճիռ բեկան...
Արթուր Դավթյանը 2008թ. մեղադրական 2 դատավճիռ բեկան...

ՊԲ-ն հրապարակել է ևս 23 զոհի անուն, հայկական կողմի...
ՊԲ-ն հրապարակել է ևս 23 զոհի անուն, հայկական կողմի...

Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին
Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62