Արման Գասպարյանի կրծքին գերազանց ծառայության մասին վկայող բազմաթիվ կրծքանշաններ են

Կենտրոնական զինվորական հավաքակայանում ենք, որտեղ ՀՀ վարչապետի  ուղերձից հետո ամեն րոպե ավելանում է ռազմաճակատ մեկնելու պատրաստակամություն հայտնած՝ վերջին մեկ տարվա ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրված երիտասարդների հոսքը: Նայելով այս տղաների աչքերին, տեսնելով նրանց հաստատակամ ու խրոխտ կեցվածքը, ակամա զուգահեռներ եմ անցկացնում այս օրերին Ադրբեջանում իրականացվող «զորակոչի» պատկերների հետ, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժով հավաքում ու բառիս ուղղակի իմաստով ռազմաճակատ քարշ տալիս իրենց զինապարտներին:

Զրուցում եմ մեր արիասիրտ տղերքի հետ, ու հաղթանակի հանդեպ վստահությունը է՛լ ավելի է ամրանում ու բյուրեղանում:

Արման Գասպարյանի կուրծքը գերազանց ծառայության մասին վկայող բազմաթիվ կրծքանշաններ են զարդարում՝ «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ»… Արմանը ՀՕՊ-ի գերազանց մասնագետ է, այս տարվա հունվարին է ավարտել ժամկետային զինծառայությունը և այժմ հայրենիքի կանչով կրկին շարքում է.

«Համացանցում պտտվող տեսագրություններում տեսնում ենք Ադրբեջանում տիրող խուճապը, թե ինչպես են ադրբեջանցիները ծեծելով մարտադաշտ տանում իրենց զինապարտներին: Սա միայն մի բան է նշանակում. այս հողը նրանցը չի, այս հողը թանկ չէ նրանց համար, չեն սիրում այս հողը, պարզապես պարտադրված են գնալու: Ես տեսել եմ տեսագրություններ, որտեղ նրանք իրենց երեխաներին սովորեցնում են՝ «Եթե հայ է, ուրեմն թշնամիդ է»: Բայց այդպես հայրենասիրություն չեն սերմանում. դա ընդամենը նախանձի դրսևորում է: Ես ծառայել եմ Հադրութում, անչափ կապված եմ այդ տեղանքին, բնակչությանը… Այն հարազատ տուն է դարձել ինձ համար: Արցախի մարդկանց հետ շատ եմ շփվել ու համոզվել եմ, որ այդ գեղատեսիլ ու սքանչելի լեռնաշխարհի մարդկանց ոգին ուրիշ է՝ 5 տարեկան երեխայից մինչև 80 տարեկան պապիկներ, բոլորը զինվոր են: Ծառայությանս ավարտին ասում էին. «Չե՞ս ուզենա պայմանագրային մնալ այստեղ», ես էլ պատասխանում էի՝ «Միևնույն է, հետ եմ գալու մի օր: Հենց կարիքը լինի՝ գալու եմ»: Հիմա եկել է այդ օրը: Չեմ կարող անտարբեր մնալ. գնդակոծվում և հրթիռակոծվում են խաղաղ բնակավայրերը: Այնքա՜ն քրտինք ու արյուն է թափվել մեր այս բնակավայրերի համար, որ մի թիզ հող զիջելն անգամ անհնար է: Ամեն ինչ կանեմ, ինչ ինձնից կախված է: Զարմիկս է այնտեղ կռվել, ցավոք, հիմա վիրավոր է: Բոլորս էլ պատրաստ ենք մեկնելու և մեր բաժին մարտը վարելու: Սա առաջվա պատերազմներից ոչ մեկին նման չէ. սա նաև «խելքի պատերազմ» է: Մեր բանակին հիմա, որքան հնարավոր է, շատ խելացի, պատրաստված տղաներ են պետք: Ես միշտ այն կարգախոսով եմ առաջնորդվել, որ կյանքդ պետք է ապրես այնպես, ասես՝ վերջին օրդ է: Հիմա կրկին կենաց-մահու հարց է դրված՝ ոչ միայն իմ, այլև իմ ամբողջ ազգի, ժողովրդի առաջ: Պետք է ռեալ նայես ամեն ինչին ու սառը դատողությամբ առաջ գնաս: Մեր մյուս զորացրվածներին կոչ կանեմ նույնպես միանալու մեզ: Մեր հզոր բանակը կարող ենք ավելի հզորացնել նաև մեր՝ ծառայությունը նոր ավարտածների ամբողջ ներուժով: Այս օրերին թող բոլորը զինվորագրվեն ու կանգնեն մեր կողքին: Ոչ մի թիզ հայրենիք չունենք տալու, տղե՛րք ջան: Հաղթանակը մերն է»:

Ամբողջությամբ՝ hayzinvor.am



Աղբյուրը՝ http://www.hayzinvor.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (08.10.2020)
Դիտումներ: 133 | Վարկանիշ: 0.0/0
Ամերիկյան Friends սերիալի ևս մեկ սերիա կթողարկվի մ...
Ամերիկյան Friends սերիալի ևս մեկ սերիա կթողարկվի մ...

Սեպտեմբերից դպրոցական տաք սնունդ՝ Սյունիքի մարզի դ...
Սեպտեմբերից դպրոցական տաք սնունդ՝ Սյունիքի մարզի դ...

Սիսիան համայնքում 2019 թվականին գյուղատնտեսության ...
Սիսիան համայնքում 2019 թվականին գյուղատնտեսության ...

«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին
«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը
Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. «Oրը կես լիտր թթի օղի խմենք, ը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. «Oրը կես լիտր թթի օղի խմենք, ը...

Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհր...
Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհր...

Տեղում Տեառնընդառաջ էր
Տեղում Տեառնընդառաջ էր

ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամ...
ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62