Ադրբեջանը խորհրդակցությունների համար հետ է կանչել Հունաստանում իր դեսպանին

Ադրբեջանը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Հունաստանում իր դեսպանին, ինչը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին այդ երկրի քաղաքացիների մասնակցության մասին հաղորդագրությունների տարածմամբ:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունն Ադրբեջանի ԱԳՆ-ին հղումով:

«Ադրբեջանական կողմը Հունաստանի ԱԳՆ-ին տեղեկացրել է բաց աղբյուրներից ստացված հաղորդագրությունների մասին, որ Ադրբեջանի «շրջափակված» (չակերտները-Tert.am) տարածքներ են ժամանել օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող հույն քաղաքացիներ՝ մարտական գործողություններին մասնակցելու համար և դիմել է հակառակ կողմին՝ համապատասխան հետաքննություն անցկացնելու խնդրանքով: Այնուհետև, Հունաստանի կողմից իր դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելու որոշման կապակցությամբ Հունաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Բաքու խորհրդակցությունների համար», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նախօրեին հաղորդվել էր, որ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն՝ Աթենքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսին։

«Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 6-ին Հունաստանում Ադրբեջանի դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի կառավարության բացարձակապես անհիմն և վիրավորական պնդումների վերաբերյալ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում Հունաստանի տարածքից հաքերային հարվածներ են իրականացվում Ադրբեջանի դեմ, ահաբեկիչ - զինյալների հավաքագրման ջանքեր են իրականացվում և որ ենթադրաբար Հունական պետությունը հանդուրժողականություն է ցուցաբերում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման հարցում։ Ի շարունակություն դժգոհության հայտարարությանը՝ Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն Ադրբեջանում Հունաստանի դեսպան Ն. Պիպերիգոսը հետ է կանչվել Աթենք խորհրդակցությունների համար»,- ասված էր Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (08.10.2020)
Դիտումներ: 123 | Վարկանիշ: 0.0/0
Նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն կներ...
Նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն կներ...

Եվրոպան վստահում է Հայաստանին և Նիկոլ Փաշինյանի բո...
Եվրոպան վստահում է Հայաստանին և Նիկոլ Փաշինյանի բո...

Կառավարությունն առաջարկում է պաշտոնատար անձի հետ խ...
Կառավարությունն առաջարկում է պաշտոնատար անձի հետ խ...

«Սրիկաների վերջին հանգրվանը Արցախն է». Լիզա Ճաղարյ...
«Սրիկաների վերջին հանգրվանը Արցախն է». Լիզա Ճաղարյ...

Ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ Կապանում տեղակայված N զո...
Ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ Կապանում տեղակայված N զո...

Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 16 զոհի անուն․ հայկակա...
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 16 զոհի անուն․ հայկակա...

Հայտնի է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին ...
Հայտնի է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին ...

Սիսիան համայնքում 2019 թվականին գյուղատնտեսության ...
Սիսիան համայնքում 2019 թվականին գյուղատնտեսության ...

Իրանում կորոնավիրուսով վարակված 39 մարդ ապաքինվել ...
Իրանում կորոնավիրուսով վարակված 39 մարդ ապաքինվել ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62