Հիշեցնում ենք Ադրբեջանի ղեկավարությանը, որ կրոնական պաշտամունքի վայրերի թիրախավորումն ամրագրված է միջազգային հումանիտար իրավունքում՝ որպես պատերազմի հ

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել հայկական ճարտարապետության գոհար՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ պատճառելով նրան զգալի ավերածություններ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:

Նա մասնավորապես նշել է.

 «Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հանցագործությունն է, որը բացահայտում է նրա հակամարդկային Էությունը։ Այնուհանդերձ, այս քայլը լիովին տեղավորվում է տասնամյակներ ի վեր իրականացվող  հայատյացության  քաղաքականության մեջ։ Ադրբեջանը, որն ամբողջովին բնաջնջել է հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում և հայ ժողովրդի պատմական հայրենիքի այլ մասերում, այժմ փորձում է Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի շրջանակներում հայրենիքից և պատմական հիշողությունից զրկել արցախահայությանը։

 Իր այս գործողություններում Ադրբեջանն ուղղակիորեն ընդօրինակում է իր նորօրյա դաշնակիցների՝ միջազգային հայտնի ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճը, որի արդյունքում Մերձավոր Արևելքում ոչնչացվել են բազմաթիվ պատմամշակութային կոթողներ։

 Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի այս հրեշավոր հանցանքը, որը միաժամանակ նաև մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը։

Այս առիթով հիշեցնում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորումն ամրագրված է միջազգային հումանիտար իրավունքում՝ որպես պատերազմի հանցագործություն, որի համար պատասխանատվությունը չունի վաղեմության ժամկետ»։



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (08.10.2020)
Դիտումներ: 142 | Վարկանիշ: 0.0/0
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք ...
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք ...

Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով երեխա է վար...
Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով երեխա է վար...

Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևան...
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևան...

Երեխաներն ու մեծահասակները միատեսակ են ենթակա նոր ...
Երեխաներն ու մեծահասակները միատեսակ են ենթակա նոր ...

#ՄնաՏանը | Ուկրաինայի Ռադայի պատգամավոր․ Հայո...
#ՄնաՏանը | Ուկրաինայի Ռադայի պատգամավոր․ Հայո...

#ՄնաՏանը |  «Մենք երբեք չենք մոռանա Հայոց Ցեղ...
#ՄնաՏանը | «Մենք երբեք չենք մոռանա Հայոց Ցեղ...

ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնա...
ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնա...

ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգո...
ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգո...

Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դ...
Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62