ՀԱՊԿ-ն Հայաստանին ռազմական աջակցություն կտրամադրի երկրի դեմ ագրեսիայի դեպքում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմական օգնություն կտրամադրի Հայաստանին երկրի տարածքային ամբողջականությանը ռեալ սպառնալիքի դեպքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Երբ ռեալ սպառնալիքներ են ստեղծվում ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի անվտանգության, կայունության, սուվերենության և տարածքային ամբողջականության համար, այդ դեպքում այդ երկիրը իրավունք ունի դիմել ՀԱՊԿ, գործի է դրվում միջպետական, այդ թվում՝ արտակարգ կոնսուլտացիաների մեխանիզմը և տրամադրվում է անհրաժեշտ օգնությունը կամ աջակցությունն այդ պետությանը՝ իր դիմումին համապատասխան»,- ասել է Զասը:

Նրա խոսքով՝ երկրորդ նման իրավիճակն ագրեսիան է, այսինքն՝ ռազմական հարձակումը: Զասն ընդգծել է, որ դա դիտարկվում է որպես ագրեսիա կազմակերպության անդամ բոլոր պետությունների դեմ, և այդ դեպքում նույնպես  ագրեսիայի օբյեկտ երկրի դիմումի հիման վրա անհապաղ ցուցաբերվում է ցանկացած օգնություն, այդ թվում՝ ռազմական: «Այդպիսի դեպքերում գործադրվում է ՀԱՊԿ արձագանքման ռեժիմը»,- ասել է Ստանիսլավ Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված են այդպիսի անհրաժեշտության դեպքում անդամ երկրներին օգնություն ցուցաբերելու ադեկվատ միջոցառումներ: 



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (08.10.2020)
Դիտումներ: 355 | Վարկանիշ: 0.0/0
ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգո...
ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգո...

Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մա...
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մա...

Չինաստանում մարդիկ սկսել են կրկնակի վարակվել կորոն...
Չինաստանում մարդիկ սկսել են կրկնակի վարակվել կորոն...

Գարուն Երեւան. վարչապետը նոր լուսանկար է հրապարակե...
Գարուն Երեւան. վարչապետը նոր լուսանկար է հրապարակե...

Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...
Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...

Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապ...
Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապ...

Վերիշեն մեկնարկվեց «Համայնքի տնտեսական զարգացում՝ ...
Վերիշեն մեկնարկվեց «Համայնքի տնտեսական զարգացում՝ ...

Կանադայի Խորհրդարանում հնչել է Բաքվի հայկական ջարդ...
Կանադայի Խորհրդարանում հնչել է Բաքվի հայկական ջարդ...

Եվրոպայից դեպի Հայաստան 12 նոր չվերթ կբացվի
Եվրոպայից դեպի Հայաստան 12 նոր չվերթ կբացվի

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62