Ոստիկանությունը պարզաբանել է ռազմական դրության ժամանակ հրապարակումների սահմանափակումները

Ոստիկանությունը պարզաբանել է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանված հրապարակումների և հաղորդումների իրականացման սահմանափակումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):

«Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը:
Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:

Սույն կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

Ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք:

Հավելենք, որ վերոհիշյալ սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:

Զանգվածային լրատվության միջոցների, էլեկտրոնային կայքերի ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերից օգտվող մեր քաղաքացիներին կոչ ենք անում անվերապահորեն կատարել սույն որոշման պահանջները, ինչը կնպաստի մեր հանրապետությունների պաշտպանունակության և մարտական գործողությունների արդյունավետության բարձրացմանը, առաջնագծում մարտնչող մեր զինվորների և սպաների, ինչպես և թիկունքն ապահովող համաքաղաքացիների անվտանգության պահպանմանը»,- նշված է պարզաբանման մեջ:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (08.10.2020)
Դիտումներ: 218 | Վարկանիշ: 0.0/0
Իրանում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ
Իրանում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ

«Սիսիան սիթի» սուպերմարկետը պարզաբանում է տարածել ...
«Սիսիան սիթի» սուպերմարկետը պարզաբանում է տարածել ...

Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ն...
Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ն...

«Սա ապտակ չէր կոնկրետ ինձ, ապտակ էր ուսուցչին». Թի...
«Սա ապտակ չէր կոնկրետ ինձ, ապտակ էր ուսուցչին». Թի...

Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում ...
Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում ...

5 տարուց ավելի է ինչ կամովորության սկզբունքով մեկն...
5 տարուց ավելի է ինչ կամովորության սկզբունքով մեկն...

Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ լավագույն ծանրորդն է աշ...
Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ լավագույն ծանրորդն է աշ...

Գորիսի ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնի բժիշկնե...
Գորիսի ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնի բժիշկնե...

Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որ...
Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62