Միջազգային մամուլի էջերին հայտնված լուսանկարի զինվորը՝ Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

Միջազգային մամուլի էջերում հայտնված լուսանկարի զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում Ալբերտի հորը` Արտակ Հովհաննիսյանին ուղղված գրառման մեջ նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Սիրելի ՛ Արտակ, պատերազմական այս ծանր օրերին, ցավոք, բոլորիս ուշքն ու միտքը ռազմաճակատն է, դրա համար թույլ տուր որդուդ՝ Ալբերտի, կորստի համար վշտակցությունս ու ցավակցությունս հայտնել հեռակա: Ալբերտին հաջողվել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլև փայլել իր անմնացորդ ծառայությամբ: Իսկ նրա հանրահայտ լուսանկարը յուրովի է արտացոլում հայ ժողովրդի հզոր ոգին խորհրդանշող կերպարն արցախյան այս պատերազմում: Արցախը բարձր է գնահատում իր հերոս որդու սխրանքը, և, իմ հրամանագրով՝ Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով»,- գրել է նախագահը:

Հարությունյանը նշել է, որ Ալբերտն ու իր ընկերները Հայրենիքի հանդեպ սերն ամեն ինչից վեր դասեցին, և հայ ժողովուրդը Ալբերտի հարազատների հետ հավասար կարող է և պետք է հպարտանա իր նվիրյալ զավակներով:

«Այսօր կարդացի նաև Ձեր հորդորը, որ հերոս տղայի վերջին հրաժեշտի արարողության ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն Հայրենիքի զորացմանը: Ես իմ խոնարհումն եմ ուզում բերել նաև Ձեր մարդկային և ծնողական վեհ տեսակին: Մեր ժողովուրդն անպարտ է, քանի որ Ձեզ ու Ձեր որդու պես զավակներ ունի: Հազա՛ր փառք Հայրենիքի համար բոլոր ընկածներին: Պատի՛վ ունեմ»,- եզրափակել է Արայիկ Հարությունյանը:

Ալբերտ Հովհաննիսյանի նկարը Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ պատերազմի առաջին օրերից հայտվել է հայաստանյան և միջազգային մամուլի էջերին:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (08.10.2020)
Դիտումներ: 106 | Վարկանիշ: 0.0/0
Խոզնավար-Վերիշեն ճանապարհն արդեն բաց է
Խոզնավար-Վերիշեն ճանապարհն արդեն բաց է

Սրտի արատ ունեցող իրաքցի 3-ամյա Արզնդայի վիրահատու...
Սրտի արատ ունեցող իրաքցի 3-ամյա Արզնդայի վիրահատու...

Բեն Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գոռ Հակոբյանը, Գրիգ...
Բեն Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գոռ Հակոբյանը, Գրիգ...

Եռացատկորդ Լևոն Աղասյանը արծաթե մեդալ է նվաճել Ստա...
Եռացատկորդ Լևոն Աղասյանը արծաթե մեդալ է նվաճել Ստա...

Հրանտ Թոխատյանը քաղցկեղ ունեցող երեխաների համար Թո...
Հրանտ Թոխատյանը քաղցկեղ ունեցող երեխաների համար Թո...

Վաղ առավոտից տեղացող ձյան մաքրման աշխատանքներ են ի...
Վաղ առավոտից տեղացող ձյան մաքրման աշխատանքներ են ի...

Կապանում հանդիսավոր կերպով նշվեց Տեառնընդառաջը
Կապանում հանդիսավոր կերպով նշվեց Տեառնընդառաջը

Տաթև համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյո...
Տաթև համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյո...

Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փա...
Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62