Լրագրողի թիրախավորումը միտված է Ադրբեջանի ԶՈՒ հանցագործությունների լուսաբանմանը խոչընդոտելուն. ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն արձանագրում է, որ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախում լրագրողների թիրախավորումը միտված է Ադրբեջանի բանակի ռազմական հանցագործությունների լուսաբանմանը խոչընդոտելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի Զինված ուժերը հերթական անգամ հրթիռակոծել են Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, ինչի արդյունքում արտասահմանցի լրագրողներ Յուրի Կոտենոկը, Լևոն Արզանովը, ինչպես նաև նրանց առաջնորդող Հրանտ Բալադյանը վիրավորվել են՝ տաճարի առաջին հրթիռակոծության հետևանքները լուսաբանելու ընթացքում: Լրագրողների թիրախավորումը` նրանց մասնագիտական գործունեության ընթացքում, կանխամտածված քայլ է՝ ուղղված ադրբեջանական բանակի կողմից կատարված ռազմական հանցագործությունների արձանագրմանը և միջազգային հանրությանը դրանց ներկայացմանը խոչընդոտելուն»,- գրել է Նաղդալյանը:

ՀՀ ԱԳՆ-ն շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավոր լրագրողներին և վճռականորեն դատապարտում Ադրբեջանի կողմից իրականացված այդ ռազմական հանցագործությունը:

«Միևնույն ժամանակ, մենք ուշադրությունն ենք հրավիրում ողջ միջազգային հանրության, իրավապաշտպան կազմակերպությունների և նրանց, ովքեր հանդես են գալիս խոսքի ազատության օգտին, տեղեկատվության հասանելիության իրավունքի կոպիտ խախտման այդ փաստին»,- նշել է Աննա Նաղդալյանը:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (08.10.2020)
Դիտումներ: 77 | Վարկանիշ: 0.0/0
Գեղարքունիքում ջիպեր ու առանձնատներ ունեցող 983 ըն...
Գեղարքունիքում ջիպեր ու առանձնատներ ունեցող 983 ըն...

Տարօրինակ հավկիթներ՝ անընթեռնելի մակնշմամբ. ՍԱՏՄ-ն...
Տարօրինակ հավկիթներ՝ անընթեռնելի մակնշմամբ. ՍԱՏՄ-ն...

Տաթևի համայնքպետարանը հորդորում է անվտանգության նկ...
Տաթևի համայնքպետարանը հորդորում է անվտանգության նկ...

«Այո»-ի լոգոյի 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Եր...
«Այո»-ի լոգոյի 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Եր...

«Սրիկաների վերջին հանգրվանը Արցախն է». Լիզա Ճաղարյ...
«Սրիկաների վերջին հանգրվանը Արցախն է». Լիզա Ճաղարյ...

Հայտնի է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին ...
Հայտնի է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին ...

Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկու...
Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկու...

Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորո...
Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորո...

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտա...
Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62