Հակամարտության շարունակման դեպքում ԱՄՆ-ը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը քիչ առաջ տարածել է պաշտոնական հայտարարություն: Հայտարարության հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունն ամբողջությամբ՝ ստորև:
 
Այս առավոտյան ես Արցախում շարունակվող հակամարտության մասին զրուցեցի ԱՄՆ-ում Հայաստանի ներկայացուցչի՝ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ: Քննարկեցինք Ադրբեջանի ռազմական արշավը, որին աջակցում և դրդում է Թուրքիան, որն էլ իր հերթին Սիրիայից այլազգի գրոհայինների է բերել: Հակամարտությունը սպանել է հարյուրավոր մարդկանց և տեղահանել Արցախի բնակչության կեսին: Մենք նաև քննարկեցինք Ադրբեջանի կողմից Շուշիում գտնվող հայկական պատմական եկեղեցու՝ Սուրբ Ղազանչեցոց տաճարի դիտավորյալ ռմբակոծումը: 
 
Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները, ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի շրջանակում, աջակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, ժողովրդավարական և բանակցային հանգուցալուծմանը: Մենք հավատարիմ ենք մնացել այդ քաղաքականությանը՝ նույնիսկ երբ Ադրբեջանը սկսեց անհամար հարձակումները, և նրանց ղեկավարությունը հաճախակի էր սպառնում պատերազմի միջոցով վերափոխել շփման գիծը:
 
Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են այդ սպառնալիքները, և մեր քաղաքականությունը պետք է համարժեք լինի դրան: Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է Ադրբեջանին և Թուրքիային հստակ հայտարարի, որ եթե իրենք, հակամարտության խաղաղ կարգավորման քայլեր ձեռնարկելու փոխարեն, շարունակեն բռնությունը, մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, աշխատել միջազգային հանրության հետ՝ միևնույն քայլին գնալու նպատակով: 
 
Նախագահներ Ալիևը և Էրդողանը պետք է հասկանան, որ նրանք չեն կարող խաղաղ բնակչության նկատմամբ հախուռն ռազմական ուժի կիրառման միջոցով լուծել տասնամյակներ ձգվող տարածքային վեճը, և որ Միացյալ Նահանգներն անտարբեր չի կարող վերաբերվել նման քայլերին: Վեճի միակ հանգուցալուծումը կարող է լինել բանակցությունը, այլ ոչ թե հրթիռների և ռումբերի տարափը հայ բնակչության վրա:



Աղբյուրը՝ https://www.1lurer.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (09.10.2020)
Դիտումներ: 119 | Վարկանիշ: 0.0/0
ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է...
ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է...

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նորածիններին ավե...
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նորածիններին ավե...

Վրաստանը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմա...
Վրաստանը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմա...

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին...
Մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին...

Ունենք տարօրինակ փաստ, որ Իլհամ Ալիեւը հրաժարվում ...
Ունենք տարօրինակ փաստ, որ Իլհամ Ալիեւը հրաժարվում ...

Ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչո...
Ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչո...

Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում ...
Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում ...

Աշխատանքային խորհրդակցություն Սյունիքի մարզպետարան...
Աշխատանքային խորհրդակցություն Սյունիքի մարզպետարան...

Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիք...
Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիք...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62