Արգենտինայի Նեուկեն նահանգի օրենսդիր մարմինը հայտարարել է, որ կտրականապես մերժում է Ադրբեջանի կողմից հարձակումներն Արցախի հայկական տարածքների դեմ

Արգենտինայի Նեուկեն նահանգի օրենսդիր մարմինը հայտարարել է, որ կտրականապես մերժում է Ադրբեջանի կողմից հարձակումներն Արցախի հայկական տարածքների դեմ:

Թիվ 2982 հռչակագրի միջոցով պատգամավորներն իրենց մտահոգությունն են հայտնել, որպես հակասությունները լուծելու միջոց ռազմական ուժի կիրառման և հայ խաղաղ բնակչության ռմբակոծման կապակցությամբ: Դատապարտվել են Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները, որոնք չեն նպաստում խաղաղությանը, և ապացուցված ռազմական աջակցությունը, որն այդ երկիրը տրամադրում է Ադրբեջանին:

Նեուկենի օրենսդիր մարմինը հայտարարել է.

Հոդված 1. Կտրականապես մերժում է Ադրբեջանի հարձակումը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ, նրա կողմից ռազմական ուժի կիրառումը և հայ խաղաղ բնակչության ռմբակոծումները՝ որպես վեճերի լուծման միջոց:

Հոդված 2. Իր մտահոգությունն է հայտնում և դատապարտում Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները, որոնք չեն նպաստում տարածաշրջանի խաղաղությանը, ապացուցված ռազմական աջակցությունը, որն այն տրամադրում է Ադրբեջանին, ինչպես նաև Սիրիայի իսլամական արմատական ​​խմբավորումների վարձկանների ռազմական գործողություններին տարածաշրջան տեղափոխելը:

Հոդված 3. Ակնկալում է, որ Արգենտինայի ԱԳՆ-ն կդատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային մարդասիրական իրավունքը խախտող հարձակումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Թուրքիայի հետ դաշինքում Սիրիայից բերված վարձկանների օգտագործումը Արցախի և Հայաստանի դեմ պատերազմական գործողություններ իրականացնելու նպատակով:

Հոդված 4. Կապ հաստատել գործադիր իշխանության, Հայաստանի և Ադրբեջանի դեսպանությունների և Արգենտինայի արտաքին գործերի նախարարության հետ:

Հիմնավորում. Այս տարվա սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ հրադադարի ռեժիմի նոր խախտում, որը համաձայնեցվել է 1994թ. Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների կողմից: Հաղորդվում է Ադրբեջանի կողմից Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծի ողջ երկայնքով ռազմական դիրքերի և բնակավայրերի վրա հարձակման մասին: Տարածաշրջանում բռնությունների բռնկումը, որը տեղի ունեցավ այս տարվա հուլիսին, հանգեցրել է տասնյակ զոհերի: Հենց հուլիսի 12-ին Ադրբեջանն ուղիղ գրոհ ձեռնարկեց Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում գտնվող Տավուշի շրջանի ուղղությամբ:

Այդ գործողություններից մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի իշխանություններn «անհեթեթություն» որակեցին հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, որոնք ընթանում են Մինսկի խմբի հովանու ներքո, որի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: Ադրբեջանի կառավարության և նրա վարչախմբի արհամարհանքը բանակցությունների նկատմամբ խթանում է հայատյացությունը և վտանգավոր ռազմատենչ արշավը:

Հայաստանը պատմական առճակատում ունի Թուրքիայի հետ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելու արդյունքում:

Թուրքիան անհեթեթ ժխտողական դիրքորոշում է որդեգրել: Ինչպես ճիշտ բնութագրում է դոկտոր Ռոբերտո Մալխասյանը, ցեղասպանության հանցագործությունը միջազգային իրավունքի տեսանկյունից ոչ թե Նյուրեմբերգի տրիբունալի հայտնագործությունն էր, այլ այն ճանաչվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևով, ըստ որի ցեղասպանությունը հանցագործություն է հանդիսանում միջազգային իրավունքի տեսանկյունից, որի բազմաթիվ օրինակներ կան պատմության մեջ:

Այս իմաստով, 1915-1923 թվականներին իրականացված Հայոց ցեղասպանության համակարգված ժխտումը նպաստել է նրան, որ հետագայում նացիզմը կարողացավ կրկին իրագործել այդ հանցագործությունը: Նեուկենի օրենսդիր մարմինը միշտ հանդես է եկել խաղաղության օգտին և պատերազմի աղետի դեմ՝ հռչակելով հարգանք ազգերի ինքնորոշման իրավունքի ազատության հանդեպ»։



Աղբյուրը՝ https://www.panorama.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (09.10.2020)
Դիտումներ: 183 | Վարկանիշ: 0.0/0
Հունաստանի իշխանությունները հաստատել են երկրում կո...
Հունաստանի իշխանությունները հաստատել են երկրում կո...

Բալային համակարգի պատճառով վարորդական իրավունքից ո...
Բալային համակարգի պատճառով վարորդական իրավունքից ո...

Coronavirus-ը՝ Իտալիայում. Վենետիկում չեղյալ է հայ...
Coronavirus-ը՝ Իտալիայում. Վենետիկում չեղյալ է հայ...

Կապան քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ուղևոր...
Կապան քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ուղևոր...

Կյանքը միավորված համայնքներում. Մեղրի
Կյանքը միավորված համայնքներում. Մեղրի

Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիք...
Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիք...

Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որ...
Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որ...

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Սիրիան «ապտակեց»...
Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Սիրիան «ապտակեց»...

Ուրվականի փոխարեն ի՞նչ է արձանագրել դպրոցի տեսախցի...
Ուրվականի փոխարեն ի՞նչ է արձանագրել դպրոցի տեսախցի...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62