ԼՂ հակամարտության սրման հետևանքով առնվազն 53 խաղաղ զոհ կա, ավերված շինությունների մեծ մասը գտնվում է ԼՂ տարածքում. ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրացման ֆոնին զոհվել է առնվազն 53 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ: Բացի այդ, փլուզվել են բազմաթիվ շինություններ, այդ թվում՝ տներ, դպրոցներ, քաղաքացիական այլ օբյեկտներ:

Ինչպես նշում է ohchr.org կայքը, հանձնակատարի գրասենյակում ընդգծել են, որ ավերված շինությունների մեծ մասը գտնվում է ԼՂ տարածքում:

«Խոր անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ վերջին օրերին ականատես ենք լինում՝ ինչպես են բնակավայրերը դառնում թիրախ և հրետակոծվում ծանր զինատեսակներից»,-նշել է հանձնակատարը:

Բացի այդ, պաշտոնյան ուշադրություն է հրավիրել խոր անհանգստություն առաջացնելող տեղեկություններին առ այն, որ հակամարտության գոտում կասետային ռազմամթերք է կիրառվել:

«Կասետային ռազմամթերքը լայն շառավիղով տարածքներում գցում են ոչ մեծ ռումբերը: Դրանցից շատերը կարող են սպանել և վնասվածքներ հասցնել տարիների ընթացքում: Նման ռազմամթերքի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի»,-ասել է Բաչալետը:

Ավելի վաղ Բաչելետը Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին կոչ է արել պահպանել մարդասիրական իրավունքը և թույլ չտալ, որպեսզի  քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքներին վնաս հասցվի: 

«Հակամարտության կողմերին հիշեցնում եմ, որ պետք է հետևեն քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների պաշպանության մասին մարդասիրական իրավունքի համաձայն իրենց ստանձնած պարտավորություններին»,- ասվում է Բաչելետ հայտարարությունում։



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (09.10.2020)
Դիտումներ: 157 | Վարկանիշ: 0.0/0
ՊԲ-ն հրապարակել է ևս 25 զոհված զինծառայողի անուն, ...
ՊԲ-ն հրապարակել է ևս 25 զոհված զինծառայողի անուն, ...

Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տե...
Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տե...

«Ռուսաստանից վրեժ լուծելու համար Թուրքիան կարող է ...
«Ռուսաստանից վրեժ լուծելու համար Թուրքիան կարող է ...

ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...
ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...

Կապանի բ/կ-ում կորոնավիրուսով հիվանդների առկայությ...
Կապանի բ/կ-ում կորոնավիրուսով հիվանդների առկայությ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար...

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին...
Մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին...

Թեհրան-Ստամբուլ չվերթն շտապ վայրէջք է կատարել Անկա...
Թեհրան-Ստամբուլ չվերթն շտապ վայրէջք է կատարել Անկա...

Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդ...
Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62