Պուտինն Անվտանգության խորհրդին տեղեկացրել է Ալիևի և Փաշինյանի հետ հեռախոսազրույցների մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախաշեմին Անվտանգության խորհրդին տեղեկացրել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների մասին:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին նախագահ Պուտինը խորհրդակցության մասնակիցներին պատմել է  Ալիևի և Փաշինյանի հետ հեռախոսազրույցների մասին»,-ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ խորհրդակցության մասնակիցները երկու պետություններին կոչ են արել դադարեցնել կրակը:

Նախքան այդ Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը երկարատև աշխատանք է նախորդել:

«Երեկ օրվա երկրորդ կեսից մինչև ուշ երեկո Պուտինը չափազանց լարված աշխատանք է տարել Բաքվի և Երևանի իր գործընկերների հետ: Արդյունքում երեկ երեկոյան տարածվել է նախագահի հայտարարությունը, որում նա կողմերին կոչ է արել մարդասիրական դադարի՝ գերիների փոխանակման և զոհերի տեղափոխման համար կասեցնել կրակը։ Նախագահը նաև կողմերի արտգործնախարարներին Մոսկվա է հրավիրել»,- լրագրողներին հայտնել է Պեսկովը:

Հայտնի է, որ ՌԴ նախագահը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները: Համապատասխան հայտարարություն է տարածել Կրեմլը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հրադադարի նպատակը պետք է լինի գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը:

Բացի դա, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են Ռուսաստան՝ Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդատվության:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (09.10.2020)
Դիտումներ: 703 | Վարկանիշ: 0.0/0
Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, ...
Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, ...

«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին
«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ` ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ...
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ` ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ...

Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է ...
Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է ...

Տաթև համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյո...
Տաթև համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյո...

Տագնապալի վիճակ հայ-իրանական սահմանին. խուճապ պետք...
Տագնապալի վիճակ հայ-իրանական սահմանին. խուճապ պետք...

Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապ...
Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապ...

Հանրային բաց լսումներ Սիսիան համայնքի 2019թ. տարեկ...
Հանրային բաց լսումներ Սիսիան համայնքի 2019թ. տարեկ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհն...
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62