«Ռոմա»-ն հումանիտար օգնություն է ուղարկում Հայաստան

Իտալական «Ռոմա» ակումբի հիմնադրամը Իտալիայում Հայաստանի դեսպանությանն է  փոխանցել հագուստով եւ սպորտային հանդերձանքով 117 ծանրոց, որոնք կտրամադրվեն Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը: Ծանրոցները կփոխանցվեն «Ռոմա»-ի հայաստանյան ֆան ակումբին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ռոմա»-ի պաշտոնական կայքէջից:

«Մի կողմ թողնելով ցանկացած քաղաքական նկատառում՝ «Roma Cares Foundation» հիմնադրամը կա  եւ  կլինի «Ռոմայ»-ի ամենակարիքավոր երկրպագուների կողքին, որտեղ էլ որ նրանք գտնվեն: Այս նվիրատվությամբ մենք մտադիր ենք առաջին կոնկրետ օգնությունը ցուցաբերել երեխաներին, կանանց եւ տղամարդկանց, որոնք հայտնվել են ծայրահեղ բարդ իրավիճակում», - ասել է ակումբի գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգան:

Ծանրոցների մեջ կան շապիկներ, մարզական շորտեր, սպորտային հագուստներ, վերնաշապիկներ և այլ տեսակի հագուստ, որոնք նախատեսված են երեխաների, կանանց և տղամարդկանց համար:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր ակումբի տնօրինությանը աջակցության համար:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (09.10.2020)
Դիտումներ: 220 | Վարկանիշ: 0.0/0
Հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվա...
Հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվա...

Լույս է տեսել «Հայագիտություն. Սյունիք» հանդեսի հե...
Լույս է տեսել «Հայագիտություն. Սյունիք» հանդեսի հե...

Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ
Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ

«Չարենցավանի քաղաքապետը, օգտագործելով հոր՝ Կովալեն...
«Չարենցավանի քաղաքապետը, օգտագործելով հոր՝ Կովալեն...

Սիսիանի կենտրոնական հրապարակում կտեղադրվի մեծ LED ...
Սիսիանի կենտրոնական հրապարակում կտեղադրվի մեծ LED ...

Հրդեհ Քաջարան քաղաքում. տուժածներ չկան
Հրդեհ Քաջարան քաղաքում. տուժածներ չկան

Սիսիանի գրադարանի աշխատակցուհիները դպրոցներին և նո...
Սիսիանի գրադարանի աշխատակցուհիները դպրոցներին և նո...

Մեղրիի անցակետում հայտնաբերվել է ջերմող մեկ քաղաքա...
Մեղրիի անցակետում հայտնաբերվել է ջերմող մեկ քաղաքա...

Կարեն Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկ...
Կարեն Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62