Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց պատերազմում կին զինծառայողների սխրանքները

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ պատերազմում կին զինծառայողների սխրանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հովհաննիսյանն այս թեմային անդրադարձավ հոկտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես այսօր տեսել եմ հինգ հակատանկիստ կնոջ, ուղղակի հերոսություն կատարող, գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ, ովքեր շահագործում են մեր ԶՈՒ ամենալավ հակատանկային միջոցներից մեկը: Իրենց հիանալի են դրսևորում, գետնի վրա անգամ մեկ շարժվող ճանճ չի վրիպում իրենց հակատանկային միջոցների խոցումից»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ նախորդող օրերին հանդիպել է դիպուկահար կանանց հետ, հրետանավոր կնոջ հետ, շատ լսել վաշտի հրամանատար մեկ աղջկա մասին:

«Այսպիսի մեր աղջիկները, կանայք, քույրերն ամեն օր մարտական խնդիր են կատարում, հերոսանում են, երեկ ծանոթացել ենք աղջկա հետ, ով 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին ու եկել պատերազմ. Պրոֆեսիոնալ զինվորական»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (09.10.2020)
Դիտումներ: 150 | Վարկանիշ: 0.0/0
Կոչ է արվում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա մեկնել...
Կոչ է արվում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա մեկնել...

Թեհրանից ՀՀ քաղաքացիների տեղափոխող հերթական ինքնաթ...
Թեհրանից ՀՀ քաղաքացիների տեղափոխող հերթական ինքնաթ...

#ՄնաՏանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում ձերբակալվել Է Չինաստա...
#ՄնաՏանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում ձերբակալվել Է Չինաստա...

Վերին Լարսի անցակետում մնացած մոտ 140 ՀՀ քաղաքացին...
Վերին Լարսի անցակետում մնացած մոտ 140 ՀՀ քաղաքացին...

Վատիկանը հայտարարել է՝ Հռոմի Պապը հիվանդացել է կոր...
Վատիկանը հայտարարել է՝ Հռոմի Պապը հիվանդացել է կոր...

#ՄնաՏանը. Չինաստանի իշխանությունները հայտարարել են...
#ՄնաՏանը. Չինաստանի իշխանությունները հայտարարել են...

Իրանում կորոնավիրուսով վարակված 39 մարդ ապաքինվել ...
Իրանում կորոնավիրուսով վարակված 39 մարդ ապաքինվել ...

Ստեղծել կորոնավիրուսի շուրջ մի աղմուկ, որն անբացատ...
Ստեղծել կորոնավիրուսի շուրջ մի աղմուկ, որն անբացատ...

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 2...
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 2...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62