Կամավորագրված և զինվորական ծառայության կանչված քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագծով առաջարկվում էր կարգավորել զինծառայության բոլոր դեպքերում աշխատողի ու գործատուի միջև իրավահարաբերությունները:

Խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նախագծի ներկայացման ընթացքում նշել էր, որ այն միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն, որն առաջանում է աշխատողի և գործատուի միջև՝ աշխատողին զինվորական ծառայության զորակոչելու դեպքերում:

«Այժմ կարգավորում կա միայն պարտադիր զինծառայության հետ կապված հարաբերություններում, սահմանվում է, որ նշված դեպքում գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծում է: Մնացած դեպքերում, երբ խոսքը վերաբերում է զորահավաքային զինծառայությանը, զորավարժություններին մասնակցելուն, կամավորագրվելուն ու մի շարք այլ դեպքերին, կարգավորումները բացակայում են»,- նշել էր Տիգրանյանը:

Հերիքնազ Տիգրանյանը հավելել էր, որ, ըստ նախագծի, կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, նա ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրման հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատողի ու գործատուի համաձայնությամբ:

Պատգամավորը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում կատարվել են որոշ փոփոխություններ, նախագիծը լրամշակվել է:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն` 80 «կողմ» ձայներով:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (09.10.2020)
Դիտումներ: 440 | Վարկանիշ: 0.0/0
Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի ...
Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի ...

Էլ մոր աչքերը չեն ժպտալու․․․
Էլ մոր աչքերը չեն ժպտալու․․․

Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բ...
Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բ...

Սպարտակ Կյուրեղյան. «Մեր նպատակը մարզերում ՏՏ ոլոր...
Սպարտակ Կյուրեղյան. «Մեր նպատակը մարզերում ՏՏ ոլոր...

Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...

Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել
Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել

5 տարուց ավելի է ինչ կամովորության սկզբունքով մեկն...
5 տարուց ավելի է ինչ կամովորության սկզբունքով մեկն...

Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...
Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...

Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...
Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62