«Չնայած ձեր բոլոր ջանքերին, Թուրքիա և Ադրբեջան, մենք չենք ոչնչանա»․ Ալեքսիս Օհանյան

Reddit սոցիալական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram-ում իր զորակցությունն է հայտնել հայերին։

Հրապարակելով առաջնագծում Հայրենիքի սահմանները պաշտպանող հայ զինվորների մասնակցությամբ տեսանյութ՝ Օհանյանը գրել է ․«Չնայած ձեր բոլոր ջանքերին, Թուրքիա և Ադրբեջան, մենք չենք ոչնչանա։ Աստված օրհնի վտանգի մեջ հայտնած յուրաքանչյուր հայի։ Խաղաղություն Հայաստանին»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (09.10.2020)
Դիտումներ: 190 | Վարկանիշ: 0.0/0
Coronavirus-ը՝ Իտալիայում. Վենետիկում չեղյալ է հայ...
Coronavirus-ը՝ Իտալիայում. Վենետիկում չեղյալ է հայ...

Կրկին երկրաշարժ. այն զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, ...
Կրկին երկրաշարժ. այն զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, ...

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պետական աջակ...
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պետական աջակ...

Ուրվականի փոխարեն ի՞նչ է արձանագրել դպրոցի տեսախցի...
Ուրվականի փոխարեն ի՞նչ է արձանագրել դպրոցի տեսախցի...

Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիք...
Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիք...

Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպան...
Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպան...

Ինտեգրված դաս՝ Սիսիան ավագ դպրոցում
Ինտեգրված դաս՝ Սիսիան ավագ դպրոցում

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...

ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...
ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62