Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դիմակայել դրան. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակն առջևում է, և ամեն կերպ պետք է դրա դեմ պայքարել։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։ Նման հայտարարություն երկրի նախագահն արել է այն բանից հետո, երբ այցելել է ֆրանսիական հիվանդանոցներից մեկը, որտեղ մահացել է կորոնավիուսով վարակված քաղաքացի։ «Համաճարակ է սկսվում... Մեր պարտքն է դիմակայել դրան», - ասել է նա: Համաձայն վերջին տվյալների ՝ աշխարհում 82206 մարդ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով: Վարակվածներից 21,973-ը առողջացել է, 2 804-ը՝ մահացել: Աղբյուրը՝ https://www.panorama.am/ | |
| |
Դիտումներ: 515 | |
Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|