ՀՀ ազգային հերոս, կապիտան Ռուբեն Սանամյանը ողջ և առողջ է և փայլուն կերպով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները. ՊՆ

Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Այդ լուրն ամենաիսկական ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։

«Զինուժ մեդիան» քիչ առաջ, ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի հետ, ով ողջ և առողջ է և, ինչպես միշտ փայլուն կերպով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Կապիտան Սանամյանը բողոքում էր, որ «կտրում ենք իրեն գործից»»,- գրել է Ստեփանյանը: 

«Հերթական անգամ հերթը հասավ ինձ՝ իբր ես հօդս եմ ցնդել։ Իրենց պատճառով ես պետք է բանուգործ թողնեմ, եթեր դուրս գամ, որ սրանք հասկանան ես ողջ եմ։ Ողջ եմ, ողջ էլ լինելու եմ։ Կուզեմ իրենց ոչխար զորքին փոխանցեն, որ մենք դեռ շատ կհանդիպենք, մի ուրախացեք։ Не дождетесь»,- «Զինուժ մեդիայի» հետ զրույցում ասաց Ռուբեն Սանամյանը։

Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (14.10.2020)
Դիտումներ: 277 | Վարկանիշ: 0.0/0
Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է...
Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է...

Աննա Հակոբյանն այցելել է 12-րդ զավակն ունեցած Բեժա...
Աննա Հակոբյանն այցելել է 12-րդ զավակն ունեցած Բեժա...

Կարմիր գծերի տուգանքները չվճարողների թիվն ավելանու...
Կարմիր գծերի տուգանքները չվճարողների թիվն ավելանու...

Հարակից համայնքները շարունակում են մնալ ԶՊՄԿ-ի ուշ...
Հարակից համայնքները շարունակում են մնալ ԶՊՄԿ-ի ուշ...

Իրանում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակվելո...
Իրանում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակվելո...

Իտալիայում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածնե...
Իտալիայում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածնե...

Սիսիանում իրականցվում են փողոցների բարեկարգաման ըն...
Սիսիանում իրականցվում են փողոցների բարեկարգաման ըն...

Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը ...
Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը ...

«Անպարտ հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք՝ ...
«Անպարտ հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք՝ ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62