Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը կհամակարգի Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները

Սրբազան պատերազմը` հանուն հայոց ազատության եւ արժանապատվության, շարունակվում է։

Պատմության կամոք` Սյունիքը կրկին ամենազոր ու անմիջական թիկունքն է հերոսական Արցախի։

Դրանով էր, ըստ էության, պայմանավորված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի այցը Գորիս։

Վարչապետի այցից հետո հայտնի դարձավ, որ Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ով ոչ վաղ անցյալում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, ով մեծ հեղինակություն է վայելում հանրապետության զինված ուժերում։

Սյունիքյան աշխատանքների համակարգողի նշանակումը, կարելի է ասել, անհրաժեշտություն էր դեռեւս պատերազմի առաջին օրերից։

Այդպես է վարվել Հայաստանի կենտրոնական իշխանությունը 1990-ականների պատերազմի ընթացքում, ինչպես եւ 1918-19 թթ. Զանգեզուրյան գոյամարտի տարիներին։

Այնպես որ` գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին ողջունում ենք եւ մաղթում հաջողություններ, նաեւ համոզմունք հայտնում, որ մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին Սյունյաց աշխարհի հերոսական ոգին կուղղորդի անմնացորդ նվիրումով։

***

Այսօր  գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եւ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը   հանդիպել են մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ կարեւորել հանրության բոլոր խավերի, իշխանության օղակների, լրատվամիջոցների համագործակցությունն ու մեկտեղված աշխատանքը, քանզի ամենքիս եւ յուրաքանչյուրիս նպատակը մեկն է` ՀԱՂԹԱՆԱԿ։

Սամվել Ալեքսանյան



Աղբյուրը՝ https://syuniacyerkir.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (19.10.2020)
Դիտումներ: 291 | Վարկանիշ: 0.0/0
Կոչ է արվում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա մեկնել...
Կոչ է արվում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա մեկնել...

#ՄնաՏանը | Թուրքիան Չինաստանից բացատրություն ...
#ՄնաՏանը | Թուրքիան Չինաստանից բացատրություն ...

#ՄնաՏանը | Ցեղասպանության հանցագործությունը չ...
#ՄնաՏանը | Ցեղասպանության հանցագործությունը չ...

Թուրքիան հաղորդում է կորոնավիրուսով վարակման առաջի...
Թուրքիան հաղորդում է կորոնավիրուսով վարակման առաջի...

#ՄնաՏանը. Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրի...
#ՄնաՏանը. Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրի...

Իրանը Թուրքիային ուլտիմատում է ներկայացրել. եթե դո...
Իրանը Թուրքիային ուլտիմատում է ներկայացրել. եթե դո...

Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել
Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել

Արսեն Թորոսյանն Իրանի առողջապահության նախարարի հետ...
Արսեն Թորոսյանն Իրանի առողջապահության նախարարի հետ...

#ՄնաՏանը | Գազի հարցի շուրջ Հայաստանի եւ Բելա...
#ՄնաՏանը | Գազի հարցի շուրջ Հայաստանի եւ Բելա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62