Սիրիացի որոշ վարձկաններ փախել են ԼՂ գոտու կատաղի մարտերից. արձանագրում է միջազգային իրավապաշտպան կառույցը

«Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»-ը հայտնում է, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների նոր խումբ է տեղափոխել Ադրբեջան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնից տեղեկացնում են, որ վերջին խումբը բաղկացած է  եղել «Ալ Համզաթ» դիվիզիայի, «Սուլթան Մուրադ» և այլ խմբավորումների ավելի քան 400 վարձկանից: Նրանք պետք է ավելի վաղ տեղափոխվեին Ադրբեջան, սակայն սիրիացի վարձկանների տեղափոխումը հետաձգվել է հրադադարի համաձայնության պատճառով: Սիրիացի վարձկանների թիվն արդեն հասել է առնվազն 2050-ի:

«Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»-ի աղբյուրի համաձայն՝ առաջնագծում գտնվող սիրիացի վարձկանները հայտնվել են լուրջ ճնշման տակ, նրանք սթրեսային վիճակում են, որոշ զինյալներ հրաժարվել են կռվելուց, իրենց վճարումներից և վերադարձել են Սիրիա՝ փախչելով ընթացող կատաղի մարտերից:

«Թուրքիայի կողմից աջակցություն ստացող խմբավորումներում զոհերի թիվն աճել է այն պատճառով, որ նրանց ուղարկել են առաջնագիծ: Ադրբեջանում հայկական ուժերի դեմ մարտական գործողությունների ընթացքում զոհված սիրիացի զինյալների թիվը երեկվա դրությամբ հասել էր 143-ի։ Նրանցից 92-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, իսկ մնացածը մնացել են Ադրբեջանում»,- նշում են «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»-ից։



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (19.10.2020)
Դիտումներ: 288 | Վարկանիշ: 0.0/0
ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դատախազություն է դիմել՝ «...
ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դատախազություն է դիմել՝ «...

#ՄնաՏանը. Արցախին ամերիկյան օգնությունը դադարեցնել...
#ՄնաՏանը. Արցախին ամերիկյան օգնությունը դադարեցնել...

Ավստրալիայում կիպրական համայնքը միացել է Էրդողանի ...
Ավստրալիայում կիպրական համայնքը միացել է Էրդողանի ...

#ՄնաՏանը.Կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջան...
#ՄնաՏանը.Կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջան...

Չինաստանում բուժքույրերը պարել են առողջացած հիվանդ...
Չինաստանում բուժքույրերը պարել են առողջացած հիվանդ...

Վերջին շրջանում հաջողվել է Վրաստանի հետ համագործակ...
Վերջին շրջանում հաջողվել է Վրաստանի հետ համագործակ...

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվել...
ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվել...

#ՄնաՏանը. Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանի...
#ՄնաՏանը. Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանի...

Արցախի ԱԳՆ-ն պատասխանել է Թուրքիայի ԱԳ նախարարի հա...
Արցախի ԱԳՆ-ն պատասխանել է Թուրքիայի ԱԳ նախարարի հա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62