Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորված Ռոբերտն ու Նարեկը դուրս են գրվել վերակենդանացման բաժանմունքից

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորված 13 եւ 14-ամյա երեխաները դուրս են գրվելվերակենդանացման բաժանմունքից:

Դերձյանը գրել է, որ ադրբեջանական կողմի հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ դրական դինամիկա կա: Վիճակն արդեն կայուն է: Դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, բայց կշարունակի բուժվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում:

«Նա և իր ընտնիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց տնից՝ Մարտակերտից, որը Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն, ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել: Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ունեցել, ամենից շատ տուժել էր Ռոբերտը»,- գրել է խոսնակը::

Մեկ այլ գրառմամբ Դերձյանը հայտնել է նաեւ, որ Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է: Դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից:

«Եվս մի քանի օր կմնա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում՝ բժիշկների խիստ հսկողության տակ: Տղան ուներ կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։

Նա և իր ընտանիքը մեքենայով գնալիս էին եղել դաշտ հողագործական աշխատանքի: Թռչող սարքի հարվածից հետո տղան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Երևան»,- մանրամասնել է Դերձյանը:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (19.10.2020)
Դիտումներ: 83 | Վարկանիշ: 0.0/0
Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել
Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ա...
ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ա...

Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...

Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ ...
Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ ...

#ՄնաՏանը | Ուկրաինայի Ռադայի պատգամավոր․ Հայո...
#ՄնաՏանը | Ուկրաինայի Ռադայի պատգամավոր․ Հայո...

ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգո...
ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգո...

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1...
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1...

Միլանից ժամանած անձանց մոտ վարակիչ հիվանդություննե...
Միլանից ժամանած անձանց մոտ վարակիչ հիվանդություննե...

#ՄնաՏանը. ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քայլեր է ձեռնարկո...
#ՄնաՏանը. ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քայլեր է ձեռնարկո...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62