30 օրով կասեցվել է «Հայելու առաջ» հաղորդման հեռարձակումը

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ «Հայելու առաջ» հաղորդումը 30 օր եթերում չի լինի: Հանձնաժողովը միաձայն որոշում է կայացրել բավարարել «ՖԱԿՏՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության, «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ, «ԴԵԼՏԱ ԹԻՎԻ», «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ», «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» հեղինակազորման համար ներկայացրած հայտերը:

Այս եւ մյուս որոշումները՝ ստորեւ

Օրակարգում ընդգրկված էր տասը հարց՝ «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու, «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «ՖԱԿՏՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության, «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ, «ԴԵԼՏԱ ԹԻՎԻ», «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ», «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերի, «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ, «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» հարցերի վերաբերյալ:

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը միաձայն որոշում է կայացրել բավարարել «ՖԱԿՏՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության, «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ, «ԴԵԼՏԱ ԹԻՎԻ», «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ», «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» հեղինակազորման համար ներկայացրած հայտերը:

«ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության նկատմամբ Հանձնաժողովը կիրառվել է վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում՝ Հեռարձակողի կողմից հեղինակային իրավունքի խախտում կատարելու համար՝ առանց նախապես իրավատիրոջ թույլտվության ձեռքբերման ցուցադրվել են մի շարք ֆիլմեր:

«ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ և «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Ընկերությունների կողմից եթեր հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հնչեցրած թիրախավորված արտահայտություններ՝ դրանով խախտելով մասնագիտական էթիկան:

Հաշվի առնելով այն փաստը, որ Օրենքով սահմանված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու արգելքը, իսկ Հեռարձակողների կողմից «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ընթացքում չեն պահպանվել այդ դրույթների պահպանումը՝ Հանձնաժողովը որոշում է կայացրել կասեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը՝ «Հայելու առաջ» տեսալսողական հաղորդման մասով՝ 30 օր ժամկետով:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (19.10.2020)
Դիտումներ: 160 | Վարկանիշ: 0.0/0
#ՄնաՏանը.Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակված...
#ՄնաՏանը.Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակված...

Բորելը Փաշինյանի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ դատա...
Բորելը Փաշինյանի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ դատա...

Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...
Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...

Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հե...
Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հե...

Ryanair-ը կրճատում է թռիչքները
Ryanair-ը կրճատում է թռիչքները

Ռուսաստանը փակում է երկրի մուտքն արտասահմանցիների ...
Ռուսաստանը փակում է երկրի մուտքն արտասահմանցիների ...

Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուս...
Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուս...

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. վարչապետը պաստառ...
Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. վարչապետը պաստառ...

#ՄնաՏանը | Մարտի 1-ի գործով կեղծ փաստաթուղթ է...
#ՄնաՏանը | Մարտի 1-ի գործով կեղծ փաստաթուղթ է...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62