Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի շրջանակն ընդլայնելու պահանջով դիմել է ՄԻԵԴ. Եղիշե Կիրակոսյան

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ  կիրառված միջանկյալ միջոցի շրջանակներն ընդլայնելու պահանջով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հոկտեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Երեկ դիմել ենք ՄԻԵԴ, հաշվի առնելով վերջին օրերի և վերջին շաբաթվա զարգացումները` կապված տարբեր տեսանյութերի հետ, որոնցում հստակ երևում են ռազմագերիների կամայական գնդակահարությունների, դիակների նկատմամբ վատ վերաբերմունքի, այլանդակությունների, գլխատումների և այլ դրվագներ, որոնք սարսափելի են և մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների տեսանկյունից ուղղակի անընդունելի են: Հաշվի առնելով այդ հանգամանքը, մենք դիմել ենք ՄԻԵԴ` կիրառված միջանկյալ միջոցի շրջանակներն ընդլայնելու խնդրանքով, որպեսզի այն ոչ միայն քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը վերաբերի, այլ նաև վերաբերի ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված ցանկացած անձի անվտանգության ապահովման հարցին»,- ասաց Կիրակոսյանը:

Եղիշե Կիրակոսյանը հույս հայտնեց, որ առաջիկա օրերին արդեն դատարանի պատասխանը կլինի և այն ևս կլինի դրական:

«Ձեռնարկված միջանկյալ միջոցների կյանքի կոչելը բարդ է այս պրոցեսում, որովհետև պատերազմական գործողություններ են ընթանում, սակայն դրանք ազդեցությամբ շատ կարևոր են հիմա և հետագայում էլ շատ կարևոր են լինելու»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը:

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ  միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը  ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց: ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (19.10.2020)
Դիտումներ: 67 | Վարկանիշ: 0.0/0
Իտալիայում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օ...
Իտալիայում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օ...

ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգո...
ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգո...

Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մա...
Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մա...

Ֆրանսահայերն ահազանգում են Փարիզի քաղաքապետի թեկնա...
Ֆրանսահայերն ահազանգում են Փարիզի քաղաքապետի թեկնա...

Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք ...
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք ...

Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևան...
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևան...

ԱՄՆ-ն սկսել է COVID-19-ի պատվաստանյութի փորձարկում...
ԱՄՆ-ն սկսել է COVID-19-ի պատվաստանյութի փորձարկում...

Սինգապուրում Թուրքիայից ժամանած ուղևորի մոտ կորոնա...
Սինգապուրում Թուրքիայից ժամանած ուղևորի մոտ կորոնա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62