«Էրդողանը խրախուսում է ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտման փորձերի իրականացումը». Փարիզի քաղաքապետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը գործում է ազգայնական ոգով, ժխտում Հայոց ցեղասպանության իրողությունը և, կարծես, խրախուսում Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ էթնիկ զտման փորձերի իրականացումը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

«Ամեն անգամ Երևան գնալիս հարգանքի տուրք եմ մատուցել միլիոնավոր զոհերի հիշատակին և ամեն անգամ զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ պլանավորել և իրականացրել նման հանցագործություններ: Մարդկությունը ենթադրում է, որ այդ մեխանիզմներից մի քանիսը կարելի է վերագրել ժամանակին: Բայց յուրաքանչյուր ցեղասպանության հետ, և ես նրանցից երկուսի ժամանակակիցն եմ (Կամբոջա և Ռուանդա), գործում են նույն դժոխային մեխանիզմները. մյուսի ժխտումը, համակարգված ոչնչացման ցանկությունը, անպատժելիության զգացումը մահացու են:

Մենք դեռևս չենք հասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, բայց կարող էինք հասնել, և ես ցուցաբերում եմ յուրահատուկ զգոնություն: Թուրքիայի ներգրավումը հայերի դեմ հակամարտության մեջ, ցավոք, արթնացնում է ցեղասպանության հիշողությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում»,- ասել է Անն Իդալգոն:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (19.10.2020)
Դիտումներ: 56 | Վարկանիշ: 0.0/0
Ղազախստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրութ...
Ղազախստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրութ...

Էստոնիայում և Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի ա...
Էստոնիայում և Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի ա...

Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները մտադրությունն...
Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները մտադրությունն...

Ստեղծել կորոնավիրուսի շուրջ մի աղմուկ, որն անբացատ...
Ստեղծել կորոնավիրուսի շուրջ մի աղմուկ, որն անբացատ...

Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուս...
Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուս...

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության ն...
Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության ն...

Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Իրանի հետ օդային ...
Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Իրանի հետ օդային ...

Իրանում կորոնավիրուսից հայուհի է մահացել
Իրանում կորոնավիրուսից հայուհի է մահացել

Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հե...
Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հե...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62