ՌԴ-ն Թուրքիայի հետ շփումներում բարձրացնում է ահաբեկիչների՝ ԼՂ տեղափոխման հարցը. ՌԴ փոխարտգործնախարար

ՌԴ ԱԳՆ-ն թուրքական կողմի հետ շփումների ընթացքում բարձրացնում է Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու հարցը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:   

«Մենք քննարկում ենք բոլոր հարցերը»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Պատասխանելով ճշտող հարցին առ այն՝ արդյոք ռուսական կողմը շփումների ժամանակ ընդգծում է ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու անընդունելիությունը՝ ՌԴ փոխարտգործնախարարը դրական պատասխան է տվել. «Իհարկե»:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-նը խոր մտահոգություն էր հայտնել այն տեղեկության առնչությամբ, որի համաձայն՝ գրոհայինները Մերծավոր Արևիքից ԼՂ հակամարտության գտոի են տեղափոխվում, ինչը Մոսկվայի համոզմամբ՝ ավելի է սրում հակամարտությունը:

Ավելի վաղ «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը, վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրին, հայտնել էր, որ ուրբաթ օրը Սիրիայից ավելի քան հազար գրոհային Թուրքիայի միջոցով տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Ըստ աղբյուրի տեղեկության՝ գրոհայինների ևս մի խումբ պատրաստվում է մեկնման իր հերթին:

«Եվս մի խումբ առաջիկա օրերին պատրաստվում է մեկնել»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը «ՌԻԱ-նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր, որ գրոհայինները Սիրիայից տեղափոխվում են, և Թուրքիան Սիրիայից ու այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ևս հայտնել է, որ ԼՂ հակամարտության գոտի են տեղափոխվում Մերձավոր Արևելքում պատերազմած գրոհայիններ:  



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (19.10.2020)
Դիտումներ: 136 | Վարկանիշ: 0.0/0
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է առանց հրատապ անհրաժեշտության ...
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է առանց հրատապ անհրաժեշտության ...

Թուրքիան ու Իսլամական պետությունը մասնակցել են Ապր...
Թուրքիան ու Իսլամական պետությունը մասնակցել են Ապր...

#ՄնաՏանը. Ես հպարտ եմ, որ նա եղել է իմ կողքին․ Նիկ...
#ՄնաՏանը. Ես հպարտ եմ, որ նա եղել է իմ կողքին․ Նիկ...

Լարսի ռուսական կողմում կա կուտակված 400 բեռնատար
Լարսի ռուսական կողմում կա կուտակված 400 բեռնատար

Այսօրվանից փակ են Եվրոպայի սահմանները, վաղվանից՝ Ռ...
Այսօրվանից փակ են Եվրոպայի սահմանները, վաղվանից՝ Ռ...

Դոնալդ Թրամփը պաշտոնապես արտակարգ դրություն հայտար...
Դոնալդ Թրամփը պաշտոնապես արտակարգ դրություն հայտար...

Չինաստանում բուժքույրերը պարել են առողջացած հիվանդ...
Չինաստանում բուժքույրերը պարել են առողջացած հիվանդ...

#ՄնաՏանը. ՄՕԿ-ը պաշտոնապես հայտնել է Օլիմպիական խա...
#ՄնաՏանը. ՄՕԿ-ը պաշտոնապես հայտնել է Օլիմպիական խա...

Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տ...
Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62