«Բաքուն ակնհայտորեն ագրեսոր է այս հակամարտությունում». Փարիզի քաղաքապետ

Պաշտոնական Բաքուն ակնհայտորեն ագրեսոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, որին աջակցում է Թուրքիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

«Ուստի` Բաքվի ռեժիմը շատ մեծ պատասխանատվություն է կրում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի աջակցությամբ պետք է որոշվի Ղարաբաղի և նրա ժողովրդի ապագան: Հուսով եմ, որ նրանք  կարող է հնարավորինս արագ դադարեցնել հակամարտությունը և բանակցություններ սկսել տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հասնելու համար: Հանգստյան օրերին ձեռք բերվեց հումանիտար զինադադարի համաձայնություն, որը, հուսով եմ, կիրականացվի, ի տարբերություն նախորդ շաբաթվա հրադադարի, որը խախտվել է բազմաթիվ անգամ: Պատերազմը երբեք լուծում չէ, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում այն ցավալի է և դարավոր հիշողություններ է արթնացնում»,- ասել է Անն Իդալգոն:

Քաղաքապետը նաև նշել է, որ պատրաստվում է 2021 թվականի սկզբին այցելել Երևան:

Նա, մասնավորապես, անդրադարձել է հարցին, թե ինչպես Փարիզը կարող է աջակցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Հայաստանին և Արցախին:

«Ես նախագահում եմ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիան (AIMF), որի անդամ է, իհարկե, Երևանը: Ես խնդրեցի, որ AIMF- ն անմիջապես մշակի 50 հազար եվրոյի շտապ օգնություն՝ Արցախից տեղափոխվածներին աջակցելու և առողջական ճգնաժամը հաղթահարելու համար: Սա առաջին քայլն է: Ես ընդունեցի նաև Մարի Լու Փափազյանին` ԹՈՒՄՈ-ի տնօրենին, որը, ինչպես գիտեք, գրասենյակ ունի նաև Ստեփանակերտում, և մենք միասին քննարկեցինք այն կապերը, որոնք կարող ենք զարգացնել տարբեր ԹՈՒՄՈ- ների միջև: Միջազգային հարաբերությունների գծով իմ տեղակալ Առնո Նգաչան մշտական կապի մեջ է Փարիզում Հայաստանի դեսպանի, ինչպես նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի երկու համանախագահների հետ:

Ես նաև մտադիր եմ 2021 թվականի սկզբին Փարիզի խորհրդի պատվիրակության հետ այցելել Երևան` մեր համերաշխությունը ցույց տալու և տեսնելու, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել մեր կապերը»,- ասել է Իդալգոն:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (19.10.2020)
Դիտումներ: 96 | Վարկանիշ: 0.0/0
Թուրքական գործակալությունը կեղծում է փաստերը. ՄԻԵԴ...
Թուրքական գործակալությունը կեղծում է փաստերը. ՄԻԵԴ...

Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դ...
Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դ...

Չինաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդին թոքեր...
Չինաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդին թոքեր...

#ՄնաՏանը. Չինաստանի իշխանությունները հայտարարել են...
#ՄնաՏանը. Չինաստանի իշխանությունները հայտարարել են...

Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում...
Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում...

Կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում հանգեցրե...
Կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում հանգեցրե...

Ֆրանսահայերն ահազանգում են Փարիզի քաղաքապետի թեկնա...
Ֆրանսահայերն ահազանգում են Փարիզի քաղաքապետի թեկնա...

Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախ...
Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախ...

ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելված է ...
ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելված է ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62