Փարիզի քաղաքապետը 2021-ի սկզբին կժամանի Երևան. AIMF-ը 50 հազար եվրոյի աջակցություն կցուցաբերի արցախահայերին

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն պատրաստվում է 2021 թվականի սկզբին այցելել Երևան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Իդալգոն ասել է Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում:

Նա, մասնավորապես, անդրադարձել է հարցին, թե ինչպես Փարիզը կարող է աջակցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Հայաստանին և Արցախին:

«Ես նախագահում եմ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիան (AIMF), որի անդամ է, իհարկե, Երևանը: Ես խնդրեցի, որ AIMF- ն անմիջապես մշակի 50 հազար եվրոյի շտապ օգնություն՝ Արցախից տեղափոխվածներին աջակցելու և առողջական ճգնաժամը հաղթահարելու համար: Սա առաջին քայլն է: Ես ընդունեցի նաև Մարի Լու Փափազյանին` ԹՈՒՄՈ-ի տնօրենին, որը, ինչպես գիտեք, գրասենյակ ունի նաև Ստեփանակերտում, և մենք միասին քննարկեցինք այն կապերը, որոնք կարող ենք զարգացնել տարբեր ԹՈՒՄՈ- ների միջև: Միջազգային հարաբերությունների գծով իմ տեղակալ Առնո Նգաչան մշտական կապի մեջ է Փարիզում Հայաստանի դեսպանի, ինչպես նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի երկու համանախագահների հետ:

Ես նաև մտադիր եմ 2021 թվականի սկզբին Փարիզի խորհրդի պատվիրակության հետ այցելել Երևան` մեր համերաշխությունը ցույց տալու և տեսնելու, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել մեր կապերը»,- ասել է Իդալգոն:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (19.10.2020)
Դիտումներ: 76 | Վարկանիշ: 0.0/0
ԱՄՆ կառավարությունը վերացրեց Արցախին տրամադրվող օգ...
ԱՄՆ կառավարությունը վերացրեց Արցախին տրամադրվող օգ...

Կարո Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգայի...
Կարո Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգայի...

Հայաստանի բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բ...
Հայաստանի բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բ...

Առաջին դեպքը՝ Բրազիլիայում, առաջին մահը՝ Ֆրանսիայո...
Առաջին դեպքը՝ Բրազիլիայում, առաջին մահը՝ Ֆրանսիայո...

Թուրքիան ու Իսլամական պետությունը մասնակցել են Ապր...
Թուրքիան ու Իսլամական պետությունը մասնակցել են Ապր...

Չինաստանում բուժքույրերը պարել են առողջացած հիվանդ...
Չինաստանում բուժքույրերը պարել են առողջացած հիվանդ...

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վրաստան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վրաստան (տեսանյութ)

«Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե...
«Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե...

#ՄնաՏանը | «Atlantis Armenian Airlines»-ը մին...
#ՄնաՏանը | «Atlantis Armenian Airlines»-ը մին...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62