«Եթե հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է՝ մենք չպետք է հապաղենք». Փարիզի քաղաքապետ

Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, ապա պետք չէ հապաղել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Փարիզի քաղաքապետը պատասխանել է հարցին, թե ինչպես է գնահատում 22 պատգամավորներից բաղկացած խմբի կողմից Ֆրանսիայի խորհրդարանին ուղղված՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին դիմումը:

«Ես, բնականաբար, հասկանում եմ խորհրդարանականների մոտեցումը: Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, մենք չպետք է հապաղենք: Բայց Արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ միայն Մինսկի խումբը համանախագահությունը կարող է թույլ տալ վերադառնալ խաղաղության և անվտանգության: Այնպես որ, ես չեմ ուզում խանգարել կամ խոչընդոտել խաղաղ լուծում գտնելու Ֆրանսիայի ջանքերին: Ես կանոնավոր կապի մեջ եմ ԱԳՆ-ի հետ, որն արդյունավետ և պրագմատիկ կերպով աշխատում է՝ հակամարտությունը դադարեցնելու համար: Նպատակն այն է, որ հայերը կարողանան կայուն ու անվտանգ ապրել Լեռնային Ղարաբաղում, ինչպես Հայաստանում: Ես կիսում եմ Ֆրանսիայի կառավարության առաջնահերթությունները, որը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ձգտում է դադարեցնել բախումները և վերադառնալ բանակցություններին: Ես որպես անհատ՝ կողմ եմ ինքնորոշմանը, Հայաստանին պետք է աջակցել այս փորձության մեջ և այս պայքարում»,- հայտարարել է Անն Իդալգոն:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (19.10.2020)
Դիտումներ: 113 | Վարկանիշ: 0.0/0
Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և նրա կի...
Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և նրա կի...

Ֆրանսիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ն...
Ֆրանսիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ն...

#ՄնաՏանը. ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քայլեր է ձեռնարկո...
#ՄնաՏանը. ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քայլեր է ձեռնարկո...

Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում...
Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում...

Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևան...
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևան...

#ՄնաՏանը | Ուկրաինայի Ռադայի պատգամավոր․ Հայո...
#ՄնաՏանը | Ուկրաինայի Ռադայի պատգամավոր․ Հայո...

«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...
«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...

#ՄնաՏանը. 1 մլն բնաչության հաշվով կորոնավիրուսով վ...
#ՄնաՏանը. 1 մլն բնաչության հաշվով կորոնավիրուսով վ...

Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մա...
Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62