Մելիքսեթ Պողոսյանը պատերազմի առաջին օրից մասնակցում է Արցախում և Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքներին

Պատերազմի այս փուլում, Արցախ աշխարհի թիկունք Սյունիքը նաև ճակատամերձ տարածաշրջան է դարձել։

Պատմության կամոք` Սյունիքը կրկին ամենազոր ու անմիջական թիկունքն է հերոսական Արցախի։

Սյունիքի երկրապահ կամավորական միության նախագահ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը պատերազմի առաջին օրից մասնակցում է Արցախում և Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքներին։

Սյունիքի ԵԿՄ-ն` Մելիքսեթ Պողոսյանի գլխավորությամբ համախմբել է լեռնեցիներին, և ոչ միայն։ 15 օր շարունակ Արցախի հարավային սահմաններում ԵԿՄ տղաները, Մելիքսեթ Պողոսյան գլխավորությամբ, կանգնել են յուր եղբայրների կողքին, միասնաբար պայքարել նենգ ոսոխի դեմ: 

Այս օրերին Մելիքսեթ Պողոսյանը երկրապահ կամավորական միության անդամների, տարածաշրջանի կամավորական ջոկատների հետ միասին անառիկ են պահում Սյունիքի սահմանները։

Սյունյաց ԵԿՄ-ն հավաստիացնում է` հայի բռունցքված պայքարը պսակվելու է միմիայն հաջողությամբ:

Աստծո սուրբ ու պատվական խաչի ներքո` մեր հայրենիքը հավերժելու է, ինչպես և մի′շտ:

Փառք ու պատի′վ համազգային պայքարի շուրջը համախմբված զավակներին մեր, փառք ու պատի′վ Արցախցու դրկից Սյունեցուն, որ ամրակուռ կամք է դրսևորում այս գոյամարտում` հանուն հայրենյաց, հանուն հաղթանակի: Ի զե′ն….

Կասկածից վեր է` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:


 

Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (26.10.2020)
Դիտումներ: 1843 | Վարկանիշ: 2.5/2
Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...
Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...

Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևան...
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևան...

Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների քանակը հաս...
Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների քանակը հաս...

#ՄնաՏանը | Վրաստանում դպրոցներում դասապրոցեսն...
#ՄնաՏանը | Վրաստանում դպրոցներում դասապրոցեսն...

Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...

#ՄնաՏանը. «Լրագրողներ առանց սահմանների». Հայաստանի...
#ՄնաՏանը. «Լրագրողներ առանց սահմանների». Հայաստանի...

Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում...
Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում...

Կիպրոսում ստեղծվել է Արցախի հետ բարեկամական շրջանա...
Կիպրոսում ստեղծվել է Արցախի հետ բարեկամական շրջանա...

#ՄնաՏանը. Իտալիայում կորոնավիրուսով վարակվածներին ...
#ՄնաՏանը. Իտալիայում կորոնավիրուսով վարակվածներին ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62