Եվս մեկ անգամ ճանաչենք մեր հերոսներին. Գագիկ Էլյազյան՝ Տեղ գյուղից

Արցախյան մերօրյա գոյամարտը նոր դյուցազուն  հերոսներ է ծնում հայոց աշխարհում…

Նրանցից մեկին՝ Գագիկ Էլյազյանին հանդիպեցինք Գորիսի արեւելյան սահմանագլխին:

Նա մի  ամբողջ ուղղության պատասխանատուն է…

Նրա առաջնորդությամբ, համայնքապետ Ներսես Շադունցի հետ միասին, այցելեցինք աշխարհազորայինների կողմից վերահսկվող դիրքեր, որոնք գտնվում են ռազմավարական նշանակության բարձունքներում:

Ռազմական որեւէ կրթություն չունեցող, մինչեւ պատերազմը մենատնտես գյուղացուն բնորոշ աշխատանքներով զբաղվող Գագիկը՝ տարածքի լավագույն իմացությամբ ապշեցրեց իր բնատուր հրամանատարական տաղանդով, կազմակերպչական բացառիկ ունակություններով:

Նրա այցը բոլոր դիրքերում ոգեւորությամբ էր ընդունվում, քանզի կարողանում է շատ արագ կողմնորոշվել ամենաբարդ իրավիճակներում եւ ընդունել որոշումներ ու հիմնավոր կարգադրություններ անել: Նաեւ ժամանակ է գտնում՝ մարտական հնարավոր գործողությունների պատրաստել-ուսուցանելու այն աշխարհազորայիններին, ովքեր վաղուց զենքի հետ գործ չեն ունեցել:

Գագիկ Էլյազյանն Արցախյան առաջին եւ Ապրիլյան պատերազմի վետերան է, պահեստազորի ավագ լեյտենանտ (առաջին պատերազմում նա վիրավորվել է, նույն պատերազմում ստացած վերքից եղբայրն է զոհվել):

2020 թ. սեպտեմբերի 28-ից, երկրում հայտարարված համընդհանուր զորահավաքի շրջանակում, Գագիկ Էլյազյանը զորակոչվել է ծառայության եւ մեկ-երկու օր հետո հայտնվել Ջեբրայիլի մերձակայքի մարտական գործողություններում, որտեղ վիրավորվել է: Սակայն այդ վիճակում անգամ փորձել է օգտակար լինել՝ ռազմի դաշտից նահատակ զինվորների աճյուններ, ինչպես նաեւ վիրավոր մարտիկների  դուրս բերելով ու Գորիս տեղափոխելով:

Վերջին օրերին էլ ստանձնել է Գորիսի արեւելյան սահմանագծի մի ամբողջ ուղղության համակարգողի դերը:

Հմուտ կազմակերպիչ, խիզախ ու նվիրյալ քաջորդի լինելուց զատ Գագիկ Էլյազյանը գաղափարի մարտիկ է, հայոց արիական ոգու իսկական կրող:

Նրա պատկերացմամբ հայրենիքը սրբություն է, որից վեր որեւէ արժեք չկա ու չի կարող լինել: Եվ հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու համար որեւէ մեկի կոչն ավելորդություն է համարում: Նրա համոզմամբ՝ հայրենի հողի կանչը, մեր նահատակների հիշատակի առջեւ պատասխանատվությունը բավական են, որ ամենքս ոտքի կանգնենք ու մասնակցենք սրբազան մեր պատերազմին:

Պատերազմական գործողությունների ընթացքի, նաեւ որոշ հատվածներում տեղի ունեցած նահանջի մասին Գագիկն իր նկատառումներն ունի, բայց այդ մասին հիմա խոսելը ոչ պատշաճ է համարում: Միեւնույն ժամանակ անթույլատրելի է համարում, երբ որոշ մարդիկ՝ կամավորականի անվան տակ, սահմանագլխից սելֆիներ են անում, համացանցերում  լուսանկարներ շաղ տալիս՝ իրենցից խիզախ զինվորի կերպար հորինելու միտումով, որը համարում է մեծագույն վիրավորանք իսկական  կռվող տղաների կերպարի հանդեպ: Եվ գտնում է՝  դրա փոխարեն գոնե թող գիշերային ժամերի համար դիտողական սարքեր ուղարկեն եւ  կապի հուսալի միջոցներ:

Ըստ Գագիկ Էլյազյանի՝ իրավիճակն իրենց վստահված տեղամասում, որ 4-5 կիլոմետր է, նորմալ է, իսկ ռազմաճակատի հարավային թեւում տեղի ունեցած նահանջը չպետք է անդրադառնա հայ կամավորականի ու զինվորականի տրամադրության վրա, քանզի դա վերջնական որոշակի վիճակ չի կարող համարվել:

Գագիկ Էլյազյանի եւ նրա զինակից առյուծ տղաների տրամադրությունն ու ոգին տեսնելով կարող ենք վստահաբար ասել՝ թուրք-ազերիներին ոչ մի պարագայում չի հաջողվի Իշխանաձորի ուղղությամբ շարժվել դեպի հյուսիս՝ Բերձոր, որը  թշնամու երազանքն է…

Գագիկ Էլյազյանի մասին առանձնահատուկ ակնածանքով է արտահայտվում համայնքապետ Ներսես Շադունցը. «Հայրենիքին նվիրյալ իսկական հերոս է, իսկական դյուցազուն…»:

-Հերոսը մեր այն տղերքն են, ովքեր իրենց կյանքի գնով կանգնեցնում են թշնամուն եւ սեփական արյամբ վերստին սրբագործում հայոց հողը,- համեստաբար արձագանքում է Գագիկ Էլյազյանը՝ ի պատասխան համայնքապետի գնահատանքի խոսքի:

…Հեռվում Իշխանաձորի մատույցներն են, որտեղ դեռեւս մեկ-երկու օր առաջ թեժ մարտեր էին ընթանում, իսկ մեր այցի պահին համեմատաբար հանգիստ էր, թեեւ թշնամու բնագծում երկինք բարձրացող փոշու ամպերից հասկանալի էր դառնում, որ ռազմական տեխնիկայի արագ տեղաշարժեր են կատարվում, որ մեր դարավոր թշնամի  թուրքը նոր գրոհների է պատրաստվում:

Սամվել Ալեքսանյան



Աղբյուրը՝ https://syuniacyerkir.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (27.10.2020)
Դիտումներ: 1953 | Վարկանիշ: 0.0/0
Մարտի 18-ից՝ 00։00-ից սկսած Վրաստանը կփակի բոլոր ա...
Մարտի 18-ից՝ 00։00-ից սկսած Վրաստանը կփակի բոլոր ա...

#ՄնաՏանը | ՏԵՍԱՆՅՈւԹ. Միասին ենք մեր աղոթքներ...
#ՄնաՏանը | ՏԵՍԱՆՅՈւԹ. Միասին ենք մեր աղոթքներ...

#ՄնաՏանը | ՏԵՍԱՆՅՈւԹ. Ես մնում եմ տանը, սակայ...
#ՄնաՏանը | ՏԵՍԱՆՅՈւԹ. Ես մնում եմ տանը, սակայ...

#ՄնաՏանը | Իրանից Հայաստան է եկել բեռնափոխադր...
#ՄնաՏանը | Իրանից Հայաստան է եկել բեռնափոխադր...

Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...
Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. վարչապետը պաստառ...
Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. վարչապետը պաստառ...

Պորտուգալիայի նախագահը երկու շաբաթ կանցկացնի կարան...
Պորտուգալիայի նախագահը երկու շաբաթ կանցկացնի կարան...

Ryanair-ը ժամանակավորապես դադարեցնում է Հայաստան–Ի...
Ryanair-ը ժամանակավորապես դադարեցնում է Հայաստան–Ի...

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփ...
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62