Ներսես Շադունց. «Տեղ համայնքը՝ իր բոլոր գյուղերով, իբրեւ անառիկ ամրոց, կանգնած է Սյունիքի արեւելյան սահմանագլխին»

Տեղ գյուղում ենք՝ Հայաստանի Հանրապետության  գյուղական խոշորագույն բնակավայրերից մեկում, որ գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը Գորիսի հետ կապող մայրուղու վրա:

Տեղը խոշորացված համայնքի կենտրոն է. համայնքի մեջ են Քարաշեն, Կորնիձոր, Արավուս, Վաղատուր, Խոզնավար, Խանածախ գյուղերը նաեւ:

Այդ բնակավայրերից յուրաքանչյուրը հերոսական անցյալ ունի: Դարերի խորքերը չգնալու եւ պատմության էջերը չթերթելու համար հիշենք միայն 1919 թ. Զանգեզուրի գոյամարտը, 1990-ականների Արցախյան հերոսամարտը, երբ այդ գյուղերը, իրենց պապերի օրինակով, կենաց-մահու մարտերով հետ շպրտեցին Զանգեզուրը նվաճել երազող թուրք ասկյարների զորագնդերին:

Բոլոր ժամնակներում էլ Տեղը, ինչպես եւ նշված գյուղերն ունեցել են համընդհանուր հարգանք ու վստահություն վայելող անհատներ, ովքեր առաջնորդի դեր են ստանձնել այդ պատերազմներում: Հասկանալի է, որ այդ հանգամանքը միշտ էլ վճռորոշ նշանակություն է ունեցել, քանզի առանց նվիրյալ կերպարների հնարավոր չէին լինի դարակազմիկ այդ հաղթանակները…

Պատմությունը կրկնվում է, եւ Տեղ խոշորացված համայնքի ղեկավարը վերստին մի արժանապատիվ, մի խիզախ սյունեցի է՝ Ներսես Շադունց անուն-ազգանունով:

Հաճելի է նկատել, որ խաղաղ պայմաններում իր նվիրական աշխատանքով աչքի ընկած Ներսես Շադունցն այսօր էլ՝ հայրենիքի համար ճակատագրական այս ժամանակաշրջանում, հավատարիմ է իր էությանը:

Նա կարողանում է ե՛ւ թիկունքի գործերը խելամիտ կազմակերպել, ե՛ւ ամրաշինական աշխատանքներ իրականացնել, ե՛ւ աշխարհազորայինների գործունեություն համակարգել ու նրանց պետքերը հոգալ, ե՛ւ միաժամանակ ռուս սահմանապահների հետ համագործակցել:

-Համայնքի գյուղերից որեւէ բնակչի՝ թեկուզ եւ ժամանակավոր հեռանալու մասին նույնիսկ մտովի խորհելը վիրավորական ու ամոթալի կլիներ մեզ համար,-ասում է Ներսես Շադունցը:-Ընդհակառակը՝ բացառիկ համախմբված մթնոլորտ է, որի գլխավոր բնորոշիչը մեր ժողովրդի անկոտրում մարտական ոգին է եւ թշնամուն ծնկի բերելու վճռականությունը: Տեղ համայնքը՝ իր բոլոր գյուղերով, իբրեւ անառիկ ամրոց, կանգնած է Սյունիքի արեւելյան սահմանագլխին…

Ներսես Շադունցի հավաստմամբ՝ համայնքի գյուղերի բնակիչները, կարելի է ասել, բացառապես իրենց սրտի թելադրանքով ու հող հայրենիի կանչով կամավորական են դարձել ու կարողանում են ինչ-որ ձեւով մասնակցել մերձակա սահմանի անխոցելիության ապահովմանը, իսկ ընկճվածության մասին խոսելը պարզապես  ավելորդ է:

-Նայեք գյուղի կենտրոնում հենց հիմա խաղացող անհոգ մանուկներին. այդ տեսարանը անասելի հավատ է ներշնչում վաղվա օրվա հանդեպ, այդ տեսարանը հավելյալ պատասխանատվություն է ներարկում յուրաքանչյուրիս՝ կարծեք թե հայտարարելով, որ հաղթանակն այլընտրանք չունի,- ասում է  Ներսես Շադունցը:

Իսկ սահմանագլխի խրամատներում Ներսես Շադունցն արդեն համայնքապետ չէր սոսկ, այլ շարքային զինվորական, մարտական կոնկրետ դիրքի հերթապահ, մի քանի զենքի ու զինատեսակի տիրապետող քաջ մարտիկ:

Հետդարձի ճանապարհին, առանց Ներսես Շադունցի ներկայության, փորձում էինք հասկանալ նրա հանդեպ համայնքի բնակչության համընդհանուր հավատի ու վստահության գաղտնիքը:

Տեղ գյուղի բնակիչներից մեկն ակամայից  հստակ պատասխան տվեց մեզ հետաքրքրող հարցին. «Նա անկեղծ է իր գործերում, անկեղծ է համայնքի բնակիչների հանդեպ, իր երկրամասի իսկական նվիրյալն է, ոչինչ չի անում՝ հանուն իր անձը գովազդելու (ինչպես դա նկատվում է շատերի մեջ), մերժում է ցուցամոլությունը, փառասիրությունը, նա իրական մարդ է, իրական հայ ու սյունեցի՝ մեր նախնյաց հերոսական ավանդույթներով դաստիարակված, նա խորունկ արմատներ ունի հողում եւ իր մեջ կրում է հայոց իսկական արժեքները» :

Մեր զրուցակցի՝ իրենց համայնքապետի հանդեպ ունեցած ոգեշնչվածությունը  եւս մեկ անգամ հավաստեց մեր՝ արդեն իսկ ունեցած տպավորությունը Ներսես Շադունցի մասին:

Այդպիսի ոգեւորությամբ էլ վերադարձանք Տեղ համայնքի սահմանագլխից:

Սամվել Ալեքսանյան



Աղբյուրը՝ https://syuniacyerkir.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (27.10.2020)
Դիտումներ: 763 | Վարկանիշ: 0.0/0
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևան...
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևան...

Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների քանակը հաս...
Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների քանակը հաս...

Ֆրանսահայերն ահազանգում են Փարիզի քաղաքապետի թեկնա...
Ֆրանսահայերն ահազանգում են Փարիզի քաղաքապետի թեկնա...

Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և նրա կի...
Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և նրա կի...

«Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է չվերթների ...
«Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է չվերթների ...

Երեխաներն ու մեծահասակները միատեսակ են ենթակա նոր ...
Երեխաներն ու մեծահասակները միատեսակ են ենթակա նոր ...

#ՄնաՏանը. 1 մլն բնաչության հաշվով կորոնավիրուսով վ...
#ՄնաՏանը. 1 մլն բնաչության հաշվով կորոնավիրուսով վ...

Միլանից ժամանած անձանց մոտ վարակիչ հիվանդություննե...
Միլանից ժամանած անձանց մոտ վարակիչ հիվանդություննե...

#ՄնաՏանը. Իտալիայում կորոնավիրուսով վարակվածներին ...
#ՄնաՏանը. Իտալիայում կորոնավիրուսով վարակվածներին ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62