92 թ․ թշնամին ավելի շատ էր Սյունիքի դարպասներին հասել, բայց պահել ենք, չէ՞, մենք մինչև վերջ էլ կռվելու ենք. ազատամարտիկ

Ինչ էլ ուզում է լինի, մեկ է, հայի դուխը չեն կարող կոտրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կապանի տարածաշրջանի ազատամարտ» բարեգրոծական ՀԿ-ի նախագահ, ազատամարտիկ Խորեն Հարությունյանը:

Նա նշեց, որ այս պահին Կապանում հանդարտ է, ամեն ինչ ունեն և պատրաստ կանգնած են: Ինչ վերաբերում է նրան, որ թշնամին հասել է Սյունիքի դարպասներին, ազատամարտիկն ասաց. «92 թվականին թշնամին ավելի շատ էր դարպասներին հասել, բայց պահել ենք, չէ՞: Մենք մինչև վերջ էլ կռվելու ենք»: Նա նշեց, որ երբեք վտանգը չի ավարտվել, 92 թվականից հետո էլ կռիվը ավարտված չի եղել:

Խորեն Հարությունյանն ասաց, որ քաղաքը բնականոն կյանքով ապրում է, ամեն ինչ նորմալ է: «Մենք այդ ճանապարհը մեկ անգամ անցել ենք, մեր քաղաքն այդ ամենը մեկ անգամ տեսել է, և ամուր կանգնած ենք»,-ասաց նա:

Ամեն դեպքում, նա ցավալի համարեց, որ թշնամին այդքան եկել է, սակայն նկատեց, որ այդքան զենք-զինամթերք են կիրառում, մարդկանց այդքան թվաքանական ունեն, բայց այս մի փոքր հատվածն են եկել: «Այդքան զինտեխնիկա, այդքան մարդկային ուժ, որ իրանք դրել են, արդեն Իրանն էլ պետք է գրաված լինեին, այդ զենքի կեսը մերը լիներ, մենք շատ վաղուց Բաքվում նստած կլինեինք»,-ասաց նա և նշեց, որ մեր տղաների շնորհիվ է, որ չեն կարողանում շատ առաջ գնալ:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (28.10.2020)
Դիտումներ: 1338 | Վարկանիշ: 0.0/0
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5...
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5...

#ՄնաՏանը | «Московский комсомолец» կայքը Հայա...
#ՄնաՏանը | «Московский комсомолец» կայքը Հայա...

Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները մտադրությունն...
Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները մտադրությունն...

Արաբական Միացյալ Էմիրություններում կորոնավիրուսի պ...
Արաբական Միացյալ Էմիրություններում կորոնավիրուսի պ...

Ադրբեջանի ՊՍԾ-ն մարտական կորուստ ունի
Ադրբեջանի ՊՍԾ-ն մարտական կորուստ ունի

Ryanair-ը կրճատում է թռիչքները
Ryanair-ը կրճատում է թռիչքները

ՀՀ-ն և Սերբիան չեն վնասի միմյանց  շահերին միջազգայ...
ՀՀ-ն և Սերբիան չեն վնասի միմյանց շահերին միջազգայ...

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության ն...
Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության ն...

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. վարչապետը պաստառ...
Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. վարչապետը պաստառ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62