Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած հատվածում հայկական կողմը դիրքային բարելավումներ է ունեցել

Հայկական զինված ուժերը  Բերձորից մինչև Արաքսի ափը ընկած հատվածում  որոշակի դիրքային բարելավումներ են ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝  նշելով, որ օրվա ընթացքում ողջ ռազմաճակատի երկայնքով շարունակվել են մարտերը, սակայն ոչ մեծ ինտեսիվությամբ:

«Նախ հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափը ընկած ռազմաճակատային ուղղությամբ, մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել: Բացի դրանից, ինչպես նախորդ ժամանակ նշել էինք, Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում` հիմնականում անտառային զանգվածի փոքր բնակավայրերի հարակից տարածքներում, շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները: Այսօր այդ մարտական գործողությունները ընթացել են Ավերատանոց ու Սղնախ գյուղի տարածքում` հարակից բլուրներում և անտառային հատվածներում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների ձև և մարտավարություն, ինչը նման չէ սովորական համազորային մարտերին:

ՊՆ ներկայացուցիչը հավելեց նաև, որ օրվա ընթացքում շարունակվել են Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (29.10.2020)
Դիտումներ: 1200 | Վարկանիշ: 0.0/0
Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը
Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը

Չինաստանում կորոնավիրուսից բուժվել է վարակվածների ...
Չինաստանում կորոնավիրուսից բուժվել է վարակվածների ...

Իսպանիայի վարչապետի կինը վարակվել է կորոնավիրուսով
Իսպանիայի վարչապետի կինը վարակվել է կորոնավիրուսով

#ՄնաՏանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում ձերբակալվել Է Չինաստա...
#ՄնաՏանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում ձերբակալվել Է Չինաստա...

Փաշինյանը ճիշտ է՝ հայերն ու վրացիներն են հինավուրց...
Փաշինյանը ճիշտ է՝ հայերն ու վրացիներն են հինավուրց...

#ՄնաՏանը. Չինաստանի իշխանությունները հայտարարել են...
#ՄնաՏանը. Չինաստանի իշխանությունները հայտարարել են...

Ադրբեջանի ՊՍԾ-ն մարտական կորուստ ունի
Ադրբեջանի ՊՍԾ-ն մարտական կորուստ ունի

Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...

#ՄնաՏանը. Ինչից ու ինչպես զգուշանալ. Իսրայելի ԱՆ տ...
#ՄնաՏանը. Ինչից ու ինչպես զգուշանալ. Իսրայելի ԱՆ տ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62