Վրացիները թույլատրում են ադրբեջանական ռազմական օդանավի թռիչքներն իրենց տարածքով

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի «Իլ-76» բեռնատար օդանավը (գրանցումը՝ 4K-78131) Վրաստանի երկնքով շարունակում է թռիչքներ կատարել դեպի Թուրքիա եւ հետադարձ ուղղությամբ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Վրաստանի կառավարությունը հայտարարել էր, թե իբր արգելելու է իր օդային տարածքով ռազմական բեռի տեղափոխումը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի գոտի: Դրանից հետո մի որոշ ժամանակ նշված ինքնաթիռը չվերթներ չէր իրականացնում, սակայն հոկտեմբերի վերջին տասնօրյակում կրկին սկսել է օդ բարձրանալ: 

Ինչպես արդեն գրել ենք մի քանի անգամ, Ադրբեջանի օդային կապը, մասնավորապես, Թուրքիայի, Իսրայելի, Ուկրաինայի ու Աֆղանստանի հետ ապահովում են «Silk Way Airlines», «Silk Way West Airlines» քաղաքացիական բեռնափոխադրողների եւ այդ երկրի ազգային օպերատոր «Azerbaijan Airlines»-ի ուղեւորատար օդանավերը (թուրքական «Turkish Airlines»-ին չենք անդրադառնում): Հասկանալի է, որ նշված 3 ընկերությունների թռիչքների ֆոնին ռազմական բորտի փոխադրումները շատ ավելի քիչ են, բայց այդ թռիչքները հատկանշական են մեր հյուսիսային հարեւան Վրաստանի հայտարարության ֆոնին, որը, փաստորեն, չի արգելում պատերազմի մեջ գտնվող երկրի ռազմական ինքնաթիռի տարանցիկ չվերթներն իր օդային տարածքով: 

Բնականաբար, վրացիները կարող են ասել, թե ռազմական օդանավն իրականացնում է հումանիտար թռիչքներ, սակայն նման հայտարարություն անելուց առաջ ցանկացած կողմ պետք է ունենա իր ասածը հիմնավորող հստակ փաստեր՝ քաղաքական չեզոքություն պահպանելու եւ կողմերի միջեւ անհավասար պայմաններ չստեղծելու համար: 

Օրինակ այն, որ հոկտեմբերի 30-ին ռազմական 4K-78131-ը թռել է Ստամբուլից ոչ հեռու գտնվող Թեքիրդաղի օդանավակայան (վերադարձել է ամսի 31-ին), որն օգտագործվում է ոչ միայն քաղաքացիական, այլեւ ռազմական նպատակներով, մեծ կասկածներ է առաջացնում այն բանի վերաբերյալ, թե ինչ բեռ կարող էր տեղափոխել ինքնաթիռը: 

Բավական է ասել, որ հոկտեմբերի 29-31-ը վերոնշյալ ռազմական «Իլ-76»-ը Վրաստանի երկնքով դեպի Թուրքիա է թռել 4 անգամ: 

Հետաքրքիր է նաեւ, որ դրա թռիչքները, համաձայն flightradar24.com կայքի, համարակալվում են ոչ թե Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համապատասխան կոդով (AZAF), այլ քաղաքացիական ավիաօպերատոր «Azerbaijan Airlines»-ին տրված J2 կոդով, ինչը տեսականորեն նշանակում է, թե ռազմական բորտն իրականացնում է թռիչքներ «Azerbaijan Airlines»-ի անունից: Ընդ որում՝ նման բան եղել է նաեւ պատերազմից առաջ ու հետո՝ ռազմական գործողությունների առաջին օրերին: Սա, թերեւս, կարող ենք ադրբեջանական խորամանկություն համարել, ինչը նաեւ շատ հարմար պատրվակ կարող է լինել վրացիների համար՝ ռազմական ինքնաթիռի տարանցիկ թռիչքները թույլատրելու համար:   

Տես նաեւ՝

Լուսանկարում՝ պատերազմի սանձազերծումից 2 օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, ադրբեջանական ռազմական «Իլ-76»-ը (4K-78131) գտնվում էր ուկրաինական Լվովում. jetphotos.com/Vasia Mechanic



Աղբյուրը՝ https://hetq.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (01.11.2020)
Դիտումներ: 2413 | Վարկանիշ: 0.0/0
Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...
Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...

Ղազախստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրութ...
Ղազախստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրութ...

#ՄնաՏանը. Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված...
#ՄնաՏանը. Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված...

ՌԴ պետական հեռուստաալիքը նվաստացրել է Էրդողանին. Չ...
ՌԴ պետական հեռուստաալիքը նվաստացրել է Էրդողանին. Չ...

Թաիլանդում և Ավստրալիայում գրանցվել են կորոնավիրու...
Թաիլանդում և Ավստրալիայում գրանցվել են կորոնավիրու...

Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...

Վտանգավոր «կույր գոտիներ». հիշե՛ք եւ զգուշացե՛ք դր...
Վտանգավոր «կույր գոտիներ». հիշե՛ք եւ զգուշացե՛ք դր...

«Wildberries»-ի հիմնադիրը դարձել է Ռուսաստանի ամեն...
«Wildberries»-ի հիմնադիրը դարձել է Ռուսաստանի ամեն...

ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել Արցախին 10 միլիոն դոլար...
ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել Արցախին 10 միլիոն դոլար...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62