Մենք Սյունիքն ենք. այստեղ Պոմպեոսի եւ Շապուհի զորքերն են գլխատվել. թուրք ասկյարների գնդեր ոչնչացվել… եւ հիմա վերստին հաղթանակ պիտի կերտենք …

Կուբաթլուի եւ Զանգելանի անկումից հետո Սյունիքում միանգամայն նոր իրավիճակ  ստեղծվեց…

Թե ինչու եւ ինչպես անվտանգության գոտի hամարվող այդ տարածքները հայտնվեցին թշնամու ձեռքում, դա, անտարակույս,  քննարկման հարց է, բայց հաղթանակից  հետո:

Թե ինչու սկսեցինք խրամատներ փորել հայ-ադրբեջանական խորհրդային սահմանի երկարությամբ, այն էլ՝ մեծ ոգեւորությամբ ու տեղական պաշտոնյաների կոչերի տարափի ներքո (թեեւ թշնամու առաջապահ զորամասերը սահմանից բավականին հեռու էին դեռ), անշուշտ,  քննարկման հարց կդառնա, բայց դա էլ  հաղթանակից հետո:

Հիմա ուրիշ խնդիր ունենք, ավելի ճիշտ՝ գերխնդիր՝ ոչ միայն պաշտպանվել, այլեւ ամեն գնով պարտավոր ենք վերականգնել Սյունիքի անվտանգության գոտին՝ արեւելյան կողմից, այլապես զրկված կլինենք հաղթանակ բառն օգտագործելու  բարոյական իրավունքից…

Մենք Սյունիքն ենք. պատմության ամենաօրհասական պահերին անգամ չենք ծնկել:

Սյունյաց աշխարհի սահմանագլխի ամրոցներից մեկում՝  Դավիթ  բեկ գյուղում օրերս տեղի ունեցած ողբերգությունից հետո անգամ չպետք է հուսահատվել: Ընդհակառակը՝ Դավիթ բեկ գյուղը պետք է դառնա մեր՝ նորովի միասնորեն ինքնակազմակերպվելու խորհրդանիշը եւ մարզի  այսօրվա ռազմական-պետական-քաղաքական գործիչների հրամանատարական կենտրոնավայր-նստավայրերից մեկը՝ դրանից բխող բոլոր քայլերով:

Մենք իրավունք չունենք սպասել, թե թշնամու հաջորդ հարվածը երբ կլինի Դավիթ բեկի, Կաղնուտի, Արծվանիկի եւ Մեղրու ուղղությամբ…

Մենք Սյունիքն ենք. դեռեւս Ուրարտուի ժամանակներից եղել ենք  հայոց ինքնիշխանության ողնաշարը: Երբ Հայոց տանը վտանգ է սպառնացել, հենց  Սյունիքից են մեր առասպելական առաջնորդներն սկսել իրենց գոյամարտը. ամենամոտակա օրինակները Զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի, Վազգեն Սպարապետի՝ սյունեցիների հետ տված ազատամարտներն էին: Եվ նրանց հայրենապաշտ ոգին է աննկուն սյունեցիներին 20-րդ դարում առաջնորդել հաղթանակներ կերտելու ճանապարհին:

Ո՞վ է լինելու հայոց այն զորավարը կամ պետական գործիչը, որ, հիշյալ հերոսների հանգույն, այս օրերին դառնալու է Արցախի թիկունք Սյունիքի անպարտելիության ոգին մարմնավորող առաջնորդը:

Այո, Գարեգին Նժդեհի, Զորավար Անդրանիկի եւ Վազգեն Սպարապետի հրեղեն ոգին սպասում է  արժանավոր հետնորդների, մանավանդ որ հազարավոր սյունեցիներ իրենց սրտի հրամանով պատերազմի առաջին իսկ օրերից ոտքի են ելել՝ փոթորկումի պատրաստ: Անգամ դրսում բնակվող բազում արժանավոր սյունեցիներ են տուն դարձել (եւ շարունակում են վերադառնալ) ու մեր սրբազան պայքարին  կամավորագրվել…

Մենք Սյունիքն ենք. այստեղ ամենուր բազում քաջորդիների շիրիմներ են, այստեղ ամեն մի պտղունց հող շաղախված է իր հայրենիքի համար զոհված նահատակ հայի արյամբ, այստեղ ասես մշտապես երկնակամարում շողշողում են Անդոկ նահապետի եւ նրա փառահեղ դուստր Փառանձեմ թագուհու հաղթական սրերը, այստեղ հիմա էլ ասես լսվում են Սյունյաց այրուձիի, Դավիթ բեկի եւ Մխիթար Սպարապետի հեծելազորի քառատրոփ շառաչները: Մեր ունկերի մեջ դեռ թարմ են Վազգեն Սպարապետի մարտակոչերը…

Լինենք մեր փառահեղ նախնիների հերոսական ավանդույթների շարունակողը եւ նրանց արժանավոր հետնորդները:

Եվ ուրեմն՝ Սյունիքի անպարտելի ոգուն ապավինած՝ նոր թափ հաղորդենք մեր հաղթանակը կռելու պատմական առաքելությանը...

Տիգրան Գրիգորյան

Սամվել Ալեքսանյան



Աղբյուրը՝ https://syuniacyerkir.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (05.11.2020)
Դիտումներ: 293 | Վարկանիշ: 5.0/1
Ադրբեջանի դրոշը Թուրքիայում օգտագործվել է որպես աղ...
Ադրբեջանի դրոշը Թուրքիայում օգտագործվել է որպես աղ...

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության ն...
Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության ն...

Ֆրանսիայի խորհրդարանի արդեն չորս պատգամավոր Է հիվա...
Ֆրանսիայի խորհրդարանի արդեն չորս պատգամավոր Է հիվա...

Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Իրանի հետ օդային ...
Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Իրանի հետ օդային ...

#ՄնաՏանը.Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակված...
#ՄնաՏանը.Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակված...

#ՄնաՏանը | Մարտի 1-ի գործով կեղծ փաստաթուղթ է...
#ՄնաՏանը | Մարտի 1-ի գործով կեղծ փաստաթուղթ է...

Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...
Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...

Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...
Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...

Կուրցը Եվրոպային կոչ Է արել տեղի չտալ Թուրքիայի ճն...
Կուրցը Եվրոպային կոչ Է արել տեղի չտալ Թուրքիայի ճն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62