«Մեր թիկունք ներթափանցելու թշնամու բոլոր փորձերը կասեցվել են, մեր ուժերը հրոսակախմբերին հայտնաբերում ու ոչնչացնում են». Դավիթ Բաբայան

«Այս պահին Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, չնայած անընդհատ լսվում է հրետանու աշխատանքը, աշխատում է նաև հայկական կողմի հրետանին, որը բավականին արդյունավետ է գործել այսօր առավոտյան և կեսգիշերից սկսած։ Աշխատանքներ են տարվել մի շարք հրոսակախմբերի ոչնչացման ուղղությամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր վիճակը կարելի է ասել կայուն է, սակայն ծանր է այն տեսանկյունից, որ թշնամին տարբեր ուղղություններով շարունակում է ներթափանցման փորձեր իրականացնել։

«Մեր թիկունք ներթափանցելու թշնամու բոլոր փորձերը կասեցվել են, նրանք ոչնչացվել են, ճիշտ է, որոշ հրոսակախմբեր այս ու այնտեղ փորձում են պատսպարվել, բայց մեր ուժերը նրանց հայնաբերում ու ոչնչացնում են»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորների այցերին Արցախ և դրա հետ կապված տարբեր արձագանքներին, Դավիթ Բաբայանն ասաց, որ այդ պատգամավորները ցանկանում են որևէ բանով օգնել Արցախին, բայց կան երկրներ, որոնք ի վիճակի չեն որևէ փոփոխություն մտցնել իրավիճակում։

«Մենք այս խորհրդականների այցերը շատ ենք գնահատում ու կարևորում, բայց այդ այցերն ավելի շատ գտնվում են բարոյական տիրույթում։ Մարդիկ գալիս են իրենց աջակցությունն են հայտնում, բայց որ ասենք՝ այդ այցերը աշխարհաքաղաքական տեսակետից որևէ բան են փոխելու՝ դեռ վաղ է այդ մասին խոսել։ Կրկնում եմ՝ բարոյական և տեղեկատվական տիրույթում իհարկե դրական ներդրում է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։



Աղբյուրը՝ http://168.am
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (05.11.2020)
Դիտումներ: 365 | Վարկանիշ: 5.0/1
Ադրբեջանցի սահմանապահ զինծառայող է սպանվել
Ադրբեջանցի սահմանապահ զինծառայող է սպանվել

#ՄնաՏանը. Պարետային ժամ՝ Թբիլիսիում
#ՄնաՏանը. Պարետային ժամ՝ Թբիլիսիում

#ՄնաՏանը. Ապատեղեկատվությամբ Ադրբեջանը քողարկում է...
#ՄնաՏանը. Ապատեղեկատվությամբ Ադրբեջանը քողարկում է...

Իտալացի ինժեներները 3D տպիչի օգնությամբ դայվինգի դ...
Իտալացի ինժեներները 3D տպիչի օգնությամբ դայվինգի դ...

#ՄնաՏանը | Երուսաղեմում անցկացվել է Հայոց ցեղ...
#ՄնաՏանը | Երուսաղեմում անցկացվել է Հայոց ցեղ...

Կանադայի Խորհրդարանում հնչել է Բաքվի հայկական ջարդ...
Կանադայի Խորհրդարանում հնչել է Բաքվի հայկական ջարդ...

#ՄնաՏանը. Ինչից ու ինչպես զգուշանալ. Իսրայելի ԱՆ տ...
#ՄնաՏանը. Ինչից ու ինչպես զգուշանալ. Իսրայելի ԱՆ տ...

Անհապաղ պետք է որոշում կայացվի Իրանի հետ օդային կա...
Անհապաղ պետք է որոշում կայացվի Իրանի հետ օդային կա...

#ՄնաՏանը. Նյու Յորքի կենդանաբանական այգու վագրը վա...
#ՄնաՏանը. Նյու Յորքի կենդանաբանական այգու վագրը վա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62