Դեկտեմբերի 1-ին WarGonzo նախագծի Տելեգրամի ալիքը, հղում անելով Արցախի Ազգային ժողովի իր աղբյուրներին, գրել էր, որ ռուսերենն Արցախում հատուկ պետական կարգավիճակ կստանա։ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այս պահին օրենքի նախագիծ է մշակում, որի համաձայն՝ հայերենից հետո ռուսերենը կլինի երկրորդ պետական լեզու»,- գրել էր WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը։ Տեղեկությունն արագ տարածվեց սոցիալական ցանցերում, ինչպես նաև մի շարք հայկական լրատվականներում՝ artsakh.news, hraparak.am, lurer.com, hayeli.am, asekose.am, 7or.am և այլն։ Սակայն ԱՀ Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը Fip.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին նման բան չկա։ «Եթե նման բան լիներ, ինձ էլ տեղյակ կպահեին, կամ որևէ քննարկում կլիներ»,- ասաց նա։ Պատգամավորը նշեց, որ, ընդհանուր առմամբ, ԱԺ աշնանային նստաշրջանը չի բացվել, բայց արտահերթ նիստեր գումարվել են։ ԱՀ ԱԺ քարտուղարությունից ևս հերքեցին տեղեկությունը. «Արցախի Հանրապետության ԱԺ-ում այդպիսի օրակարգ չկա»։ Այսպիսով, WarGonzo նախագծի տարածած տեղեկությունը, թե Արցախի ԱԺ-ում քննարկվում է ռուսերենին պետական կարգավիճակ տալու հարցը, չի համապատասխանում իրականությանը։ Աղբյուրը՝ http://fip.am | |
| |
Դիտումներ: 89 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|