ԻՀՊԿ ուժերը 3 ահաբեկիչների են ձերբակալել Իրանի հյուսիսարևմտյան շրջանում
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) Համզեհ Սեյեդ ալ-Շոհադա ստորաբաժանումը հայտնել է, որ իրենց ուժերը 3 ահաբեկչի են ձերբակալել երկրի հյուսիսարևմտյան շրջանում: Ինչպես հաղորդում է «Մեհր» գործակալությունը, ռազմական ստորաբաժանումից չորեքշաբթի հայտնել են, որ 3 ահաբեկչական տարրերի են ձերբակալել Արևմտյան Ադրբեջան նահանգում: Ձերբակալված անձինք պատրաստվում էին ահաբեկչական հարձակում իրականացնել Իրանում: Նրանցից մեծ քանակությամբ զենք, զինամթերք և կապի միջոցներ են առգրավվել: Աղբյուրը՝ http://tert.am | |
| |
Դիտումներ: 283 | |
Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|