Human Rights Watch-ն ահազանգում է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին

Ադրբեջանական ուժերն անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերեվարված հայ գերիների նկատմամբ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Human Rights Watch միջազգային կազմակերպությունը՝ ավելացնելով, որ հոկտեմբերից սկսած հայ ռազմագերիները ենթարկվել են ֆիզիկական բռնության և նվաստացման, այդ գործողությունները նկարահանվել և տեսանյութերի միջոցով լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում։

Իրավապաշտպան հայտնի կազմակերպությունն ահազանգում է՝ տեսանյութերը պատկերում են, թե ինչպես են ադրբեջանցիներն ապտակում, հարվածում և նվաստացնում հայ ռազմագերիներին, ակնհայտ ճնշման և նվաստացման միջոցով  ստիպում նրանց համբուրել Ադրբեջանի դրոշը, գովաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայհոյել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է:

«Տեսանյութերի մեծ մասում առևանգողների դեմքերը տեսանելի են, ինչը ենթադրում է, որ նրանք չեն վախենում պատասխանատվության ենթարկվելուց: Ռազմագերիների նկատմամբ բռնի և նվաստացուցիչ վերաբերմունքը չի կարող արդարացվել։ Մարդասիրական իրավունքի հարգումը ռազմագերիներին պաշտպանելու պարտավորություն է ենթադրում։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ վերջ տան նման վերաբերմունքին», - ասել է Human Rights Watch- ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Նա ավելացրել է, որ չնայած Human Rights Watch-ի վերանայված տեսանյութերում նկարահանված որոշ ռազմագերիներ իրենց ընտանիքների հետ շփումներում նշել են, որ իրենց լավ են վերաբերվում, սակայն ակնհայտ է, որ նրանց անվտանգության և բարեկեցության հարցում մտահոգվելու լուրջ հիմքեր կան:

«Միջազգային մարդասիրական իրավունքը կամ զինված հակամարտության օրենքը պահանջում է, որ զինված հակամարտության կողմերը ցանկացած պարագայում մարդասիրաբար վերաբերվեն ռազմագերիներին: Ժնևի երրորդ կոնվենցիան պաշտպանում է ռազմագերիներին, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման գործողություններից, վիրավորանքներից և հասարակության հետաքրքրասիրությունից»,- ասված է հայտարարության մեջ:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (02.12.2020)
Դիտումներ: 220 | Վարկանիշ: 0.0/0
#ՄնաՏանը | Այս օրը մենք արժանին ենք մատուցում...
#ՄնաՏանը | Այս օրը մենք արժանին ենք մատուցում...

Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել
Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել

#ՄնաՏանը. Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թի...
#ՄնաՏանը. Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թի...

Իտալիայի ամբողջ տարածքում կարանտին է հայտարարված. ...
Իտալիայի ամբողջ տարածքում կարանտին է հայտարարված. ...

Արսեն Թորոսյանն Իրանի առողջապահության նախարարի հետ...
Արսեն Թորոսյանն Իրանի առողջապահության նախարարի հետ...

Իրանը Թուրքիային ուլտիմատում է ներկայացրել. եթե դո...
Իրանը Թուրքիային ուլտիմատում է ներկայացրել. եթե դո...

#ՄնաՏանը | Ցեղասպանության հանցագործությունը չ...
#ՄնաՏանը | Ցեղասպանության հանցագործությունը չ...

Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Ավստրալիայում կիպրական համայնքը միացել է Էրդողանի ...
Ավստրալիայում կիպրական համայնքը միացել է Էրդողանի ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62