Կրեմլը ողջունել է Արցախում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու գաղափարը

Կրեմլը ողջունում է Արցախում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու գաղափարը եւ պատրաստ է օգնել դրա հետագա տարածմանը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:

«Ռուսերենը այսպես թե այնպես Ղարաբաղում գործածվում է, այն գործածվում է նաեւ Հայաստանում: Ռուսերենով խոսում են նաեւ Ադրբեջանում, ռուսերենով խոսում են աշխարհի շատ վայրերում, այդ թվում՝ ԽՍՀՄ նախկին տարածքում: Ռուսերենը հաղորդակցման հարմար լեզու է, այն դեռ շատերն են սովորում: Բնականաբար, մենք ողջունում ենք ամեն կերպ եւ պատրաստ հետագայում նպաստել ռուսաց լեզվի իմացության մակարդակի տարածմանը եւ պահպանմանը: Մենք դա համարում ենք մեր խնդիրը»,- նշել է խոսնակը:

Պեսկովը հավելել է, որ իրենք չեն առաջարկում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ Հայաստանում կամ Ադրբեջանում. դա երկրների ներքին խնդիրն է: Ըստ նրա՝ դե ֆակտո իրողություն է այն, որ ռուսերենով այժմ խոսում են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում:

Արցախում պատերազմն ակտիվորեն լուսաբանած «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն ավելի վաղ հայտնել էր, որ Արցախի Ազգային ժողովն օրենքի նախագիծ է մշակում, որի համաձայն՝ ռուսերենը հայերենից հետո կդառնա երկրորդ պետական լեզու։



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (02.12.2020)
Դիտումներ: 105 | Վարկանիշ: 0.0/0
Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Հալեպը և դր...
Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Հալեպը և դր...

ԱՄՆ-ը պատրաստ Է շաբաթական մինչեւ 1 մլն մարդու թեստ...
ԱՄՆ-ը պատրաստ Է շաբաթական մինչեւ 1 մլն մարդու թեստ...

#ՄնաՏանը. Ուզում էինք առողջ մնալ հիվանդ աշխարհում....
#ՄնաՏանը. Ուզում էինք առողջ մնալ հիվանդ աշխարհում....

Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...
Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...

Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել
Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել

Չինաստանում բուժքույրերը պարել են առողջացած հիվանդ...
Չինաստանում բուժքույրերը պարել են առողջացած հիվանդ...

Իսպանիայի վարչապետի կինը վարակվել է կորոնավիրուսով
Իսպանիայի վարչապետի կինը վարակվել է կորոնավիրուսով

Իրանը Թուրքիային ուլտիմատում է ներկայացրել. եթե դո...
Իրանը Թուրքիային ուլտիմատում է ներկայացրել. եթե դո...

#ՄնաՏանը. Եմենի հակամարտության 3 կողմերը՝ անսալով ...
#ՄնաՏանը. Եմենի հակամարտության 3 կողմերը՝ անսալով ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62